Զելենսկիին մերժել են ելույթ ունենալ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Եվրատեսիլ 2023» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչները մերժել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տեսաուղերձով ելույթ ունենալ եզրափակիչի ժամանակ և կոչ անել 160 միլիոն հանդիսատեսին՝ աջակցել Կիևին ռուսական ագրեսիայի դեմ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times պարբերականը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Չնայած Զելենսկիի խնդրանքը՝ դիմել հանդիսատեսին «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ, պայմանավորված է գովելի մտադրություններով, այն, ցավոք, չի կարող բավարարվել Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ղեկավարության կողմից, քանի որ դա հակասում է մրցույթի կանոններին»,- ասել են EBU-ի մամուլի ծառայությունից։

Նրանք հիշեցրել ենք, որ խոսքը միջազգային ժամանցային շոուի մասին է, որի առանցքային կողմերից մեկը դրա «ոչ քաղաքական լինելն է»։ Այս սկզբունքն արգելում է մրցույթի շրջանակում քաղաքական կամ նմանատիպ հայտարարություններ անել։

Նշենք, որ այս տարի մրցույթն անցկացնում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը Լիվերպուլում, հաղթող հեռարձակողի՝ Ուկրաինայի ազգային հանրային հեռարձակման ընկերության անունից:

Մրցույթի եզրափակիչը տեղի կուենա մայիսի 13-ին, որին մասնակցելու են առաջին երկու կիսաեզրափակիչներն անցած 10 երկրները, ինչպես նաև վերջին հաղթող Ուկրաինան և «Մեծ հնգյակի» ներկայացուցիչները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան։

Հիշեցնենք, որ եզրափակիչ է անցել նաև մրցույթում Հայաստանը ներկայացնող Բրյունետը։

Էմմա Չոբանյան