Լա՞վ է, որ պետական գույքը օտարվում է, միանշանակ լավ է. Փաշինյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց պետական գույքի կառավարման ոլորտում 2022-23թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը։
Նախագիծը ներկայացնելու ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում երեք առևտրային կազմակերպության պետական բաժնետոմսերը մասնավորեցվել են, օտարվել է 17 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա։

«Այս գործառույթի ընթացքում բյուջետային մուտքերը կազմել են 8.9 մլրդ դրամ, որից 7.6-ը պետական բյուջե, 1-ը՝ համայքնային, մնացածը ՊՈԱԿ-ների բյուջեներ են մուտքագրվել։ Գործընթացի արդյունքում 60 տոկոսով կնվազի նաև պետական բյուջեից այլ տարածքների համար վճարվող գումարը»,-նշեց Սանոսյանը՝ հավելելով, որ նախորդ տարի ընդհանուր առմամբ օտարվել է 20.7 մլրդ դրամի գույք։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների օտարումից ստացած միջոցները կազմել են 3 մլրդ 291 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 372 տոկոսով։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պետական գույքի կառավարման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային:

Մանրամասները՝ տեսանյութում։