Բրյունետը հանդես կգա երկրորդ համարի ներքո․ քվեարկության կարգը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնում է երգչուհի Բրյունետը իր «Future Lover» երգով: Նա ելույթ կունենա երկրորդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին)․ տեղեկացնում են Հանրային ՀԸ-ից։

Նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես տարի նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի օգնությամբ:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:

Քվեարկության կարգի մանրամասներն այստեղ են։

Բրյունետի երգը Եվրատեսիլի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է։

Հիշեցնենք, որ երեկ ավարտվեց «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը. պայքարը եզրափակչում կշարունակեն հետևյալ երկրների ներկայացուցիչները` Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա: Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա 2-րդ կիսաեզրափակչում` մայիսի 11-ին: