Թուրքիայում ընտրությունների նախաշեմին ընդդիմության գրասենյակները հարձակումների են ենթարկվում

Լուրեր

08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
Բոլորը

Թուրքիայի համապետական ընտրություններին ընդառաջ՝ շարունակվում են ընդդիմության գրասենյակների վրա հարձակումները։ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Շանլըուրֆայի պատգամավորության թեկնածու Մահմութ Թանալը հայտարարել է, որ փամփուշտներ են արձակվել կուսակցության նախընտրական գրասենյակի վրա՝ «ընդդիմությանը սպառնալու նպատակով», գրում է Duvar-ը։

Թվիթերյան իր էջում Թանալը հայտնել է, որ պատռել են նաև CHP-ի առաջնորդ և ընդդիմադիր դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի, ինչպես նաև փոխնախագահների թեկնածուներ Էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի պատկերներով պաստառները։

«Դուք (իշխանությունը) ձեր լիազորությունները վերցնում եք սադրիչներից։ Մյուս կողմից՝ մենք մեր իշխանությունը վերցնում ենք Աստծուց և ազգից։ Մենք ձեզանից չենք վախենում, մենք միշտ դաշտում ենք լինելու: CHP-ն պատմություն կգրի Շանլըուրֆայում»,- գրել է նա՝ կիսվելով գրասենյակի ներսում փամփուշտների և վնասված պաստառների նկարներով:

Հավելենք, որ նախօրեին Էրզրումում իշխանությունների կողմակիցների կողմից քարերով հարձակում էր տեղի ունեցել Ստամբուլի ընդդիադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ավտոբուսի վրա։ Իմամօղլուն հանրահավաք էր անցկացրել, որի ընթացքում քարեր էին նետվել մասնակիցների և ընդդիմության ներկայացուցիչների ուղղությամբ։ Հարձակման հետևանքով 17 մարդ է տուժել։

Նշենք, որ ապրիլի սկզբին էլ հարձակում էր իրականացվել Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա, իսկ մինչ այդ՝ մարտի 31-ին զինված հարձակման էր ենթարվել մեկ այլ ընդդիմադիր՝ IYI կուսակցության Ստամբուլի գրասենյակը։

Էմմա Չոբանյան