Ես ուզում եմ խորիմաստ հարց․ Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստը մեկնարկեց։ Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

Այսօր նշանակված են նախնական դատալսումներ, որի ընթացքում քննարկման առարկա են դառնում դատավորին ինքնաբացարկ դատավարության մյուս մասնակիցների բացարկ հայտնելու, մեղադրյալների խափանման միջոցի, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու և այլ հարցեր: Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ, մեղադրանքը չեն ընդունում: Խոսքը շուրջ 90 միլիոն դրամ ընտրակաշառքի մասին է։

Այսօր նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանը նշել էր, որ մեղադրանքը չի ընդունում. «Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետն անցել է, կհամաձայնվեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճվեր»։ Հարցին՝ պնդու՞մ է, որ ընտրակաշառք չի բաժանել, Ծառուկյանը կրկնել էր. «Ես 5 տարի է՝ նույն բանն եմ ասում, հիմա էլ եմ ասում․ եթե մեղավոր լինեի, վաղուց վաղեմության ժամկետը անցել է, կդիմեի, որ գործը կարճվեր»:

Դատական նիստի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առնչություն չունի խուզարկությամբ հայտնաբերված ցուցակների հետ. «Եսիմ որ գյուղում ով կա, ես ի՞նչ կապ պետք է ունենամ դրա հետ»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ գործի՝ Վազգեն Պողոսյանին Ծառուկյանն է կանչել, ասել, որ ցուցակում լինի, Ծառուկյանը նշեց. «Ճանաչելով այդ մարդուն, որ հարգանք ունի այնտեղ, բոլորն իրեն ընդունում են, ասել եմ, որ մասնակցի, հաջողության դեպքում համապատասխան գործ կտանք»։
Գագիկ Ծառուկյանը զերծ մնաց մեղադրանքի վերաբերյալ հարցերին պատասխանելուց՝ ասելով. «Մեղադևրանքն այսօր եմ ստացել, դեռ չեմ էլ կարդացել․․․ Ուզում եմ խորիմաստ հարց»։

Նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանը ցուցմունք տվել է, մեղքը չի ընդունել։ «Ես ցուցմունք եմ տվել, որ կապ չունեմ, մեղքը չեմ ընդունում»։

Երբ լրագրողը Ծառուկյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ն շարունակո՞ւմ է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ծառուկյանը պատասխանեց. «Ի՞նչ ես դու հարցեր տալիս, անկապ հարցեր ես տալիս»։

Նշենք, որ նիստից առաջ ի պաըասխան հարցի՝ ԲՀԿ-ն չի՞ փոշմանել, որ հինգ տարի առաջ այս օրերին միացել է թավշյա հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ, Ծառուկյանը պատասխանել էր. «Այսինքն, ինչի՞ համար փոշմանեմ, երկրում բա՞ն ա փոխվել, ասենք՝ անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։