Թուրքիայի ընդդիմությունը կարո՞ղ է միասնական մնալ, եթե հաղթի ընտրություններում․ MEE-ի անդրադարձը

Լուրեր

24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:45
«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորն ահազանգում է՝ սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան մոտենում է մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին, և ընդդիմության հաղթանակը գնալով ավելի հավանական է դառնում: Սակայն միջազգային ներդրողները և օտարերկրյա դիվանագետները կենտրոնացած են մեկ հիմնական մտահոգության վրա՝ արդյո՞ք վեցի ընդդիմադիր կոալիցիան կմնա միասնական նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո, գրում է Middle East Eye-ը։

Ընդդիմադիր դաշինքի մաս կազմող DEVA կուսակցության փոխնախագահ Իբրահիմ Չանաքչին ասել է, որ ընդդիմության ներսում ցանկացած վեճ կարող է լուծվել՝ վկայակոչելով Հուշագրի ծավալուն տեքստը։

«Մենք գրավոր համաձայնագրեր ունենք, որոնք արդեն ներկայացրել ենք հանրությանը: Մենք հանրությանը հայտարարել ենք Թուրքիայի ներկայիս նախագահական համակարգն ուժեղացված խորհրդարանական համակարգի փոխակերպելու մտադրության մասին, և մենք պայմանավորվել ենք կոնկրետ տարրերի շուրջ»,- ասել է նա լրատվամիջոցի հետ զրույցում։

Կոալիցիան չի կարողացել խոստանալ կրկին միանալ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ Ստամբուլի կոնվենցիային, քանի որ նրա առաջնորդներից մեկը՝ իսլամիստական «Ուրախություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն կարծում է, որ դա խարխլում է ընտանեկան արժեքները։ Մեկ այլ վիճելի կետ էլ վերջին երկու տասնամյակների ընթացքում ԱԶԿ-ի տնտեսական քաղաքականության կատաղի քննադատությունն է IYI-ի բարձրաստիճան պաշտոնյա Բիլգե Յըլմազի կողմից, որին խոստացել են էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Նրա զայրույթը, հավանաբար, ուղղված է ընդդիմադիր «սեղանի» շուրջ մեկ այլ մարդու՝ Ալի Բաբաջանի դեմ:

DEVA կուսակցության նախագահն ու երկրի նախագահ Էրդողանի նախկին փոխվարչապետ Բաբաջանն այն մարդն է, որը կանգնած է տնտեսական քաղաքականության մի շարք ուղղությունների հետևում, որոնք այժմ թիրախավորվում են Յըլմազի կողմից:

Որքան էլ ուժեղ լինեն բանավեճերը, կա հզոր քաղաքական դրդապատճառ, որ այս կոալիցիան առնվազն ևս մեկ տարի միասին կանցկացնի, եթե հաղթի ընտրություններում։

«Այս ընտրական շրջանում կա երկու էշելոն՝ նախագահական ընտրություններ, խորհրդարանական ընտրություններ և, վերջապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք նախատեսված են հաջորդ տարի։ Բոլորը կցանկանան գրավել ավելի շատ մետրոպոլիաներ՝ տեղական և կենտրոնական իշխանությունների միջև լավ ներդաշնակություն հաստատելու համար: Մենք արդեն վերահսկում ենք այդ քաղաքներից 16-ից 11-ը»,- անանուն մնալու պայմանով MEE-ին ասել է թուրք ընդդիմադիր բարձրաստիճան պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ խորհրդարանում մեծամասնություն ստանալը լավ բարոյական խթան կհանդիսանա ընդդիմության համար, քանի որ դա թույլ կտա աշխատել քաղաքական համակարգում իրենց ուզած փոփոխությունների համար։

Իսկ ի՞նչ պետք է անել, եթե ընդդիմությունը չկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում, բայց հաղթել է նախագահական ընտրություններում։

«Այդ դեպքում մենք ստիպված կլինենք օգտագործել միայն այն, ինչ ունենք՝ նախագահի հրամանագրերը»,- ասել է պաշտոնյան։

Օտարերկրյա ներդրողներին, մինչդեռ, ավելի շատ մտահոգում է դրամավարկային և տնտեսական քաղաքականության շուրջ ընդդիմության հնարավոր տարաձայնությունները։ Քըլըչդարօղլուն այս շաբաթ ասել է, որ ընտրություններից առաջ կբացահայտի իր տնտեսական թիմը։ Ոմանք ասում են, որ դա կարող է լինել կիրակի, երբ նա զանգվածային հանրահավաք անցկացնի Ստամբուլում:

Էմմա Չոբանյան