Էրեբունու ոստիկանները ձերբակալել են մեքենաներից գողություններ կատարող երկու հանցախումբ

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ և նրա 41-ամյա երևանցի ընկերը Էրեբունի վարչական տարածքում կայանված մեքենաներից կատարում են գողություններ: Տեղեկություն կար նաև, որ գիշերները նրանք գործի են դուրս գալիս երևանցու «Օպելով»: Խնդիրն այն էր, որ նրանց հարկավոր էր բռնել հանցագործության պահին` իրեղեն ապացույցը ձեռքներին․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ապրիլի 20-ի առավոտյան ժամը 5-ին Էրեբունու փողոցում նկատելով հիշյալ «Օպելը»՝ Էրեբունու քրեական հետախույզները մոտեցան մեքենային: Սակայն վարորդը դիմեց փախուստի` չխնայելով ո՛չ իր, ո՛չ էլ ոստիկանների մեքենաները:

Քրեական հետախույզներն օգնության կանչեցին պարեկներին, և օգնությունը չուշացավ: Երևանի քաղաքապետարանի մոտ, փախուստի երկրորդ, բայց այս անգամ՝ անհաջող փորձից հետո վարորդն ու ուղևորը ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Բաժնում նրանք խոստովանեցին, որ այդ օրը Ավանեսովի փողոցում մի «Մերսեդեսից» հանել-տարել են զույգ լուսարձակներն ու թարթիչները և դիմացի թափարգելը, իսկ Էրեբունու փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենայի բաքից քաշել են վառելիքը: Փորձել էին գողանալ նաև համարանիշերը, բայց չէր ստացվել:
Գողացված ավտոմասերը հայտնաբերվել են «Օպելի» բեռնախցում: Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ:

Երևանցի վարորդը նաև հայտնել է, որ այս տարվա տարբեր օրերի մայրաքաղաքի Արցախի պողոտայում, Էրեբունու փողոցում և Նուբարաշենում մեքենաներից ավտոմասեր է գողացել: Այս դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում էին, երբ Էրեբունու քրեական հետախույզները ստացան նոր տեղեկություն: Դարձյալ խոսքը մեքենաներից գողությունների մասին էր: Հերթական օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 30-ին: Առավոտյան ժամը վեցին մոտ Բագրատունյաց փողոցում ոստիկանները ձերբակալեցին երեք երիտասարդի և, «Օպել» մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին: Երկուսը 21 տարեկան են, մեկը` 27: Նրանք խոստովանեցին, որ վերջին երկու ժամվա ընթացքում Եղիշե Թադևոսյան փողոցի մի բակում հանել-տարել են «Մերսեդեսի» լուսարձակները, իսկ Բագրատունյաց փողոցում կայանված «Կիայից»` թարթիչներով լուսարձակներն ու մարտկոցը:

Պարզվել է նաև, որ երիտասարդներից երկուսը ապրիլի սկզբներին Արցախի պողոտայի բակերում կայանված մի «Մերսեդեսից» գողացել են լուսարձակները, կողային հայելիներն ու շարժիչի դետոնային ցուցիչը, իսկ մեկ այլ «Մերսեդեսից»` լուսարձակները: Նրանց թեթև ձեռքով թալանվել էր նաև Խաղաղ Դոնի փողոցի բակերում կայանված երկու «Մերսեդես»: Այս դեպքով ևս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Գողության այս տեսակի կանխարգելման ոստիկանական տարաբնույթ միջոցառումները նույն հետևողականությամբ շարունակվում են ամենօրյա և շուրջօրյա ռեժիմով: