Հայտնաբերվել է գրավառուին վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը
Հասարակություն
04.05.2023 | 14:35Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին Գյումրի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տարվել 43-ամյա Լեռնիկ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: