Հազարավոր բեռնատարներ մնացել են Վրաստանում՝ գյուղմթերքով ու հեղուկ գազով բեռնված․ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
Բոլորը

«Այո, որոշակի դժվարություններ ժամանակ առ ժամանակ առաջանում են Լարսի անցակետում, բայց պետք է ձեզ հիշեցնեմ, որ մի տարի առաջ Լարսի անցակետում ամեն ուղղության վրա երեք ճանապարհ կար, իսկ հիմա 11 ճանապարհ կա և դա մեր համատեղ աշխատանքի արդյունքն է մեր և մեր ՌԴ գործընկերների համատեղ աշխատանքի և սերտ աշխատանքի ես կասեի, որի արդյունքում հնարավոր եղավ բավականին կարճ ժամանակահատվածում գործընկերների հետ աշխատանքի արդյունքում էապես ընդլայնել թողութնակությունը»,- այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը, որ հազարավոր բեռնատարներ մնացել են Վրաստանում՝ գյուղմթերքով ու հեղուկ գազով բեռնված, ինչի հետևանքով հազարավոր տնտեսվարողներ սնանկացման եզրին են հայտնվել։

Նա նաև նշեց, որ եթե պատգամավորը լիներ Լարսի անցակետում կարող էր նաև հասկանալ, թե որքան դժվար է այդտեղ մեծացնել անցուղիները, որովհետև կիրճը նեղ է և լրացուցիչ ինժեներական հնարքներ են հարկավոր, որպեսզի կարողանան դա անել։

«Մենք մեկ տարվա ընթացքում ավելացրել ենք երկրորդ մաքսազերծման զոնան՝ մի քանի 100 մեքենայով, էապես շատացրել ենք անցուղիների քանակը և միջինով, կարող եմ ասել, որ այսօր մենք ունենք անհամեմատ ավելի բարենպաստ վիճակ, քան մեկ տարի առաջ, երբ 20-30 օրով էին մեքենաները կանգնում»,- ասաց Վահան Քերոբյանը։

Նախարարը հավելեց, որ ինքը չի ասում, թե գոհ է այսօրվա վիճակից․ «Մեր նպատակն է այնպես անել, որ Հայաստանը լոգիստիկ առումով շատ լավ կապված լինի աշխարհի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։