Դո՛ւք էլ, ձեր Դատախազությո՛ւնն էլ, գնա՛ դեմիցս, զզվացրիք, արա՛․ Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 10:15
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստից առաջ վերջինիս հետ դատարան եկած անձինք նախ իջան մեքենաներից և խնդրեցին չնկարահանել Գասպարյանին։ Ապա Գասպարյանին մոտեցավ 9 տարի առաջ սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը, որը պնդում է՝ որդուն սպանել են ոստիկանության աշխատակիցները։ Կնոջ հետ տևական զրույցից հետո լրագրողները փորձեցին Գասպարյանին այլ հարցեր տալ։

«Թողեք ես բարձրանամ վերև»,- ասաց Գասպարյանը՝ հրաժարվելով որևէ հարցի պատասխանել։

«Ձեզ շատ են մեղադրում տարբեր արարքներում»,- փորձում էր հարց տալ լրագրողը։

«Գլուխները պատով են տալիս»,- ասաց Գասպարյանն, ապա սկսեց վիրավորել լրագրողներին։

«Դավա՛յ, գնացե՛ք ստեղից, Ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու մեջ։ Դո՛ւք էլ, ձեր դատախազությո՛ւնն էլ, գնա՛ ստեղից, զզվցրիք, արա՛»,- ասաց Գասպարյանը, ապա դատական նիստերի դահլիճ մտավ՝ հայհոյանքներ հնչեցնելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան