Դատախազների մի մասը ընտանեկան բռնություններին հաճախ չեն ուզում խառնվել. Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընտանեկան բռնության առումով ահռելի անելիք կա, և՛ հանդուրժողականության ձևավորման, և՛ իրավապահ համակարգի վերաբերմունքի ձևավորման տեսանկյունից, քանի որ դեռևս նկատելի է չմիջամտելու, չխառնվելու, արհեստական հաշտեցումների գնալու միտումը, ինչը հանգեցնում է ողբերգական հետևանքների։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի տարեկան հաղորդումը քննարկելիս նշեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի դիտարկմամբ՝ քիչ չեն դեպքերը, երբ սպանությունները ընտանեկան բռնության դրսևորում են, և ցավն այն է, որ իրավապահ մարմինները հաճախ տեղյակ են լինում ընտանեկան անբարյացկամ հարաբերությունների մասին, սակայն չեն կանխարգելում ողբերգական դեպքերը։

Վարդապետյանը նշեց, որ խախտումներ են արձանագրվել, որոնք վերաբերել են այսպիսի դեպքերը չարձանագրելուն։

Գլխավոր դատախազը նշեց, որ բոլոր դատախազներն ատեստացիա կանցնեն, էթիկայի հարցեր կքննարկվեն։

Սա ևս համակարգային խնդիր է, վերաբերմունք պետք է ձևավորվի՝ հանձնառու լինելու այդ խնդիրներին, այսինքն՝ ընտանեկան բռնությունից տուժողին իր խնդրի հետ մենակ չթողնելու վերաբերմունք պետք է ձևավորվի, որովհետև մասնավոր մեղադրանքի գործերն ամենահաճախ հանդիպող գործերն են, այսինքն՝ մեր քաղաքացիներն ամենաշատն առնչվում են հենց այդ հանցագործություններին,- նշեց Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։