Առաջին եռամսյակում պետության վերադարձված գումարները գերազանցում են 1 մլրդ 300 հազարը․ ՀՀ գլխավոր դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում մոտ 40 հայցապահանջ կա։
Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին, թե ինչ տեղեկություններ կարող է տրամադրել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից։

«Գործընթացը շարունակական է և, այո, ցավոք, համակարգային բնույթ է կրել։ Այս հանգամանքը փաստվում է ոչ միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցապահանջներով, այլև պետական պատշպանության ոլորտում կատարված ուսումնասիրությամբ։
Այս պահին ուսումնասիրվում են Երևան քաղաքում մանկապարտեզների օտարման, ինչպես նաև Երևանի զբոսայգիների և կանաչ տարածքների օտարումների գործընթացները»,- նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի կարծիքով՝ 2023 թվականի հաղորդման մեջ ավելի ծավալուն տեղեկատվություն կլինի ապօրինի գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ և պետությանը կվերադարձվի ավելի շատ գումար։

«Թափանիվը կարծես նոր սկսել է աշխատել և գործընթացը հունի մեջ է ընկել։ Դա պայմանավորված է նաև դատարանների վերջանական ձևավորմամբ։ Այս առումով չունենք գրեթե շաբաթ, որ հանրությանը չտեղեկացնենք 1-2 հայցադիմում դատարան մուտք անելու մասին։ Եվ այս գործընթացը կշարունակվի առնվազն մի քանի տարի տարի: Դրան կերկրորդեն քրեական վարույթներով վերականգնումները»,- նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազն ընդգծեց, որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում մոտ 850 մլն դրամի չափով վերականգնում էր տեղի ունեցել, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով միայն քրեական վարույթներով վերականգնումները 1 միլիարդ 300 միլիոն դրամը գերազանցել են:

Մանրամասները՝ տեսանյութում։