ՀՀ ինքնիշխանության սահմանափակելուն ուղղված գործողությունները կքրեականացվեն. ԱՆ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
Բոլորը

Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը կպատժվի ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ԱԺ քննարկմանը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը։ Նրա խոսքով՝ գործող օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է սահմանում միայն սահմանադրական կարգը տապալելու և բռնության դրդելու համար։

Բալյանի խոսքով` եթե օրինագիծն ընդունվի, ապա քրեորեն պատժելի կլինեն Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։

Արարքների համար պատիժը կլինի 10-15 տարի, հրապարակային կոչերի համար՝ վարչակական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում։

Եթե կոչեր արվեն հրապարակայնորեն, լրատվամիջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա պատիժը կարող է լինել 2-5 տարի։ Բալյանն ընդգծեց, որ խոսքը միայն բռնություն պարունակող գործողությունների կամ բռնի գործողությունների կոչերի մասին է։ Օրինակ`հրապարակայնորեն հնչեցրած կարծիքը, որ պետք է հրաժարվել ինքնիշխանությունից, քանի որ դա մեզ պետք չէ, և միանալ X երկրին, քրեորեն պատժելի արարք չէ, սակայն եթե կոչ է արվում պաշարել պետական կառույցներից մեկը, պատանդ վերցնել քաղծառայողներին և ստիպել նրանց ինքնիշխանությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն ուղղված գործողություններ անել, դա կդիտվի որպես քրեական հանցագործություն։

Մանրամասները՝ տեսանյութում։