Ալիևը վախ ունի՝ Էրդողանը հեռանա, Թուրքիայի նոր նախագահն Ադրբեջանին չաջակցի անվերապահ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը թուրքագետ Նելլի Մինասյանի հետ

-Թուրքիայում երկու շաբաթից նախագահական ընտրություններ են, և Էրդողանը կվերընտրվի, թե՝ ոչ, այս հարցը ոչ միայն ներթուրքական նշանակություն ունի, այլ նաև արտաքին․ դա կարող է ազդել նաև ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքի, ինչպես նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա։ Ի՞նչ իրավիճակ է այս առումով Թուրքիայում, ուժերի ի՞նչ հարաբերակցություն կա, և ինչո՞վ է առանձնանում այս քարոզարշավը նախորդներից։

-Սկսենք վիճակագրական տվյալներից․ նախ՝ ընդամենը 2 շաբաթ է մնացել ընտրություններին և, բնականաբար, հարցումներ ավելի շատ են անցկացվում առանձին վայրերում։

-Բայց կա նաև համաթուրքական վիճակագրություն։

-Այո՛։ Երբ վիճակագրական տվյալներն ամփոփում և վերլուծություն ենք կատարում, կարող ենք հստակ ասել, որ իշխող ուժի մոտ միանշանակ վարկանիշի որոշակի անկում է նկատվում, իսկ ընդդիմության վարկանիշը բարձրանում է, ընդդիմության նախագահի թեկնածուին առավելություն է տրվում։

–Ինչո՞վ է դա բացատրվում։

-Մի քանի գործոններ կան, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական խնդիրներով է պայմանավորված, որովհետև հասարակ քաղաքացուն ոչ թե հետաքրքրում են աշխարհաքաղաքական հարցերը, այլ սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Թուրքիայում արդեն իսկ ճգնաժամային իրավիճակ էր, փետրվարի 6-ի երկրաշարժն է՛լ ավելի խորացրեց սոցիալ-տնտեսական խնդիրները։ Սա ընդդիմության գլխավոր հաղթաթղթերից մեկն է։ Երկրորդ հանգամանքը, որի հետևանքով Էրդողանը կորցնում է ձայներ, կապված է նրա հիվանդության հետ։ Թուրք հասարակությունը մտահոգություն ունի, որ եթե Էրդողանն ընտրվի, ինչպե՞ս կարող է նա երկիրը ղեկավարել՝ լինելով վատառողջ։

-Իսկ ի՞նչ կասեք հակաարևմտյան հռետորաբանության մասին։ Օրերս Մեծ եղեռնի տարելիցին Ջո Բայդենը Հայոց ցեղասպանություն եզրույց արտասանեց, ինչի համար Չավուշօղլին նրան «շառլատան» որակեց, ինչը հարիր չէ դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյանին։

-Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն էլ հայտարարեց, թե ԱՄՆ-ը մայիսի 14-ին հեղաշրջում է պատրաստում․ սա ամենաինտրիգային հայտարարությունն էր, որը Թուրքիայում քննադատվեց հատկապես ընդդիմության կողմից։

-Այսինքն՝ իրենք գուշակում են, որ պարտվելո՞ւ են, և փորձում են հետընտրական զարգացումնե՞ր նախապատրաստել։

-Այո՛, դա էլ կա։ Ըստ էության՝ նրանք, կարծես, հաշվետվողականություն են հանդես բերում, թե ինչ է կատարվել իրենց գործունեության ընթացքում, ինչ բարդ խնդիրներ են եղել։ Իշխող ուժն օգտագործում է մի շատ կարևոր գործոն․ ճիշտ է՝ Թուրքիայում կա ԱՄՆ-ի ինստիտուցիոնալ ազդեցությունը, բայց հասարակության շրջանում հակաամերիկյան տրամադրությունները միշտ էլ բարձր են եղել։ Եվ քանի որ նախընտրական քարոզչության շրջանում ընդդիմությանը հովանավորում է ԱՄՆ-ը, նրանք այդ հարցին չեն անդրադառնում, իսկ իշխանությունն օգտագործում է այդ հանգամանքը, և հակաամերիկյան արշավ է իրականացնում։ Էրդողանը փորձեց ստանալ Արևմուտքի աջակցությունը, բայց չստացավ, եթե ստանար, այլ հռետորաբանության ականատես կլինեինք։ Այժմ հակաարևմտյան այդ հռետորաբանությունը, որպես տեխնոլոգիա, օգտագործում է ձայներ ստանալու համար։ Թուրքական տնտեսությունը կրախի առջև է կանգնած, բայց Էրդողանը շեշտը դնում է ռազմարդյունաբերական բլոկի, և ոչ թե տնտեսության վրա։

-Ալիևն այդ հարցում օգնեց նրան՝ շեշտելով, որ Էրդողանի պաշտոնավարման ժամանակ շատ լավ բանակ է կառուցվել Թուրքիայում։ Ալիևը և Պուտինը, կարծես, ինչ-որ իմաստով մասնակցեցին Էրդողանի քարոզարշավին․ Պուտինը հեռավար կերպով մասնակցեց «Աքքույու» ատոմակայանի միջուկային վառելիքի ներբեռնման արարողությանը, հաճոյախոսություն հնչեցրեց Էրդողանի հասցեին՝ շեշտելով, թե նա ՏՏ ոլորտը զրոյից ստեղծեց, տնտեսությունը զարգացրեց և իր առջև դրած հավակնոտ նպատակներն իրագործում է։ Պատահակա՞ն էր այս ամենը, ինչո՞ւ Պուտինը որոշեց շռայլել այս հաճոյախոսությունը։

-Նախ՝ սա լիդերային դիվանագիտություն է, երկրորդ՝ ինչքան էլ Էրդողանին քննադատենք, պետք է ընդունենք, որ վերջին երկու տասնամյակում իսկապես Թուրքիան զարգացում արձանագրեց։ Էրդողանը նաև կարողացավ բարձրացնել Թուրքիայի սուբյեկտայնությունը, հարաբերությունները բարելավել ՌԴ-ի հետ, Պուտինի հետ գալ որոշակի համաձայնության և օգտվել․․․ Միամիտ կլինի կարծել, որ եթե Թուրքիայում իշխանության գա ընդդիմությունը, կվարի արևմտամետ, հակառուսական քաղաքականություն և կհրաժարվի Էրդողանի քաղաքական ժառանգությունից, որը վերաբերում է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան