Լաչինի միջանցքի վերաբերյալ նոր բանակցությունների ՀՀ-ն չի պատրաստվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.09.2026 | 12:55
Սեպտեմբերի 24-ին Երևանում և Արարատյան դաշտում մինչև +34 աստիճան տաքություն է սպասվում
22.09.2026 | 12:48
Քոչարյանը այս իրավիճակում լավագույն ղեկավարն է լինելու. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 12:43
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
22.09.2026 | 12:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների դիրքերն ու առաջիկա մրցակիցները
22.09.2026 | 12:21
Երևանի և Սյունիքի մաքսային-լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն LEED կանաչ չափանիշներով
22.09.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել // ՌԴ-ից կրկին Հայաստանի եվրաինտեգրումից են խոսել․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 12:04
Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի մոտ․ վիրավորվել է առնվազն 8 մարդ
22.09.2026 | 11:54
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կույբիշևի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 11:41
Տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքապետարանը՝ Աղի լճի շուրջ աղմուկի մասին
22.09.2026 | 11:29
Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
22.09.2026 | 11:18
Ադրբեջանը հայերին մեղադրում է Դադիվանքից որմնանկարների ու խաչերի «գողության» մեջ
22.09.2026 | 11:08
Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին 60 օրով հեռացվել են մրցումներից
22.09.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
22.09.2026 | 10:55
«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի տարածքում գտնվող 1 հա հողը կվերադարձվի պետությանը․ Դատախազություն
22.09.2026 | 10:44
Գեորգի Հարությունյան. «Լատվիայի հավաքականը բարդ մրցակից է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել Լաչինի միջանցքի ռեժիմի նոր կարգավորման շուրջ բանակցություններում։ Այդ մասին ապրիլի 28-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը և ադրբեջանական կողմի հայտարարություններին։

«Լաչինի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել, պայմանավորվածություն ձեռք է բերվել և այդ կարգավորումը հայտնի է, այդ պայմանավորվածությունը արտացոլված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Լաչինի միջանցքի ռեժիմի նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել։ Ավելին, կարծում ենք բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ»,- ասաց Միրզոյանը։

Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օրերս հայտարարել էր, որ մինչ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը, ադրբեջանական կողմն առաջարկել էր թափանցիկ վերահսկողության ռեժիմ ներդնել։ Ըստ Բայրամովի՝ Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։

Մանրամասները՝ տեսանյութում։