Թուրքիայում ընտրությունները կարող են հայտնվել փակուղում․ ըստ հարցումների՝ Էրդողանն ու Քըլըչդարօղլուն հավաքում են գրեթե հավասար ձայներ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից երեք շաբաթ առաջ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա գլխավոր մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի մրցավազքն ամենամոտն է երկրի ընտրական պատմության մեջ: Այս մասին են վկայում Al-Monitor/Premise-ի հարցման արդյունքները։

972 քաղաքացու շրջանում հարցումն անցկացվել է Al-Monitor-ի կողմից՝ Premise Data տվյալների և վերլուծական ընկերության հետ համագործակցությամբ 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև ապրիլի 24-ը ամբողջ Թուրքիայում: Հարցման արդյունքներով՝ Էրդողանին և Քըլըչդարօղլուին աջակցությունը կազմել է, համապատասխանաբար, 45,2% և 44,9%:

Թեև հարցվածների մեծամասնությունը՝ 62,1 տոկոսն ասել է, որ դժգոհ է երկրում առկա քաղաքական մթնոլորտից, և նրանց մոտ 45,8%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում, հարցումը ցույց է տալիս, որ երկրի ընդդիմությունը չի կարողացել ամբողջությամբ կապիտալացնել երկրի խորացող տնտեսական և սոցիալական դժգոհությունները:

Մեծամասնությունը՝ 69,6 տոկոսը, նաև հավատում է, որ երկրի ամենամեծ մարտահրավերը տնտեսությունն ու գնաճն են։

Ընտրողների շրջանում երկրորդ էական մտահոգությունը կոռուպցիան է, քանի որ հարցվածների շուրջ 7,6 տոկոսը կարծում է, որ այդ դա երկրի հիմնական խնդիրներից է: Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի 2022 զեկույցի համաձայն՝ Թուրքիայի թափանցիկության վարկանիշն անշեղորեն նվազում է, ինչի հետևանքով երկիրը 180 պետությունների շարքում զբաղեցնում է 101-րդ տեղը:

Փախստականները մնում են ընտրողների երրորդ լուրջ մտահոգությունը՝ 7,3 տոկոսով: Թուրքիայում ապրում է ավելի քան 4,5 միլիոն փախստական, որոնցից 4 միլիոնը՝ Սիրիայից։ Փախստականների վերադարձի ապահովումը մնում է ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքի գլխավոր նախընտրական խոստումներից:

Ընտրողների որոշիչ մեծամասնությունը կարծում է, որ ընտրությունները ճակատագրական են լինելու։ Հարցին, թե որքան կարևոր կլինեն ընտրությունները՝ Թուրքիայի ապագան որոշելու համար, հարցվածների 89,3 տոկոսը պատասխանել է՝ «շատ կարևոր»։

Թուրքիայի վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) գլխավորությամբ, ներառում է նաև ԱԶԿ-ից անջատված DEVA և Gelecek (Ապագա) կուսակցությունները, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցությունը, իսլամիստական Felicity և ազգայնական IYI (Լավ) կուսակցությունները: Դաշինքն առաջադրել է CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին որպես նախագահի միասնական թեկնածու գործող Էրդողանի դեմ:

Այն բանից հետո, երբ երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) հայտարարեց, որ չի առաջադրի թեկնածու՝ ի պաշտպանություն գլխավոր ընդդիմադիր առաջնորդի, քրդերի մեծամասնությունը, հավանաբար, կաջակցեն Քըլըչդարօղլուին:

Արտաքին քաղաքական հարցերում էլ ընտրողները, կարծես, տարակարծիք են: Հարցին, թե ո՞ր երկրի հետ կցանկանային, որ Թուրքիան ավելի սերտ կապեր զարգացներ, հարցվածների 34,7 տոկոսը պատասխանել է ԱՄՆ, 26,5 տոկոսը՝ Ռուսաստան, իսկ 23,4 տոկոսը՝ Չինաստան։

Էմմա Չոբանյան