Ամենակարևոր հաղթանակը բոլոր պարագաներում ուղղակի մարդ մնալն է. ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանն իր հրաժարականի մասին

Լուրեր

14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
Բոլորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է  առաջիկայում ՀՑԹԻ տնօրենի լիազորությունների կատարումից հրաժարականի իր դիմումի մասին:

Հիշեցնենք, որ այսօր ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ներխուժում էր որակել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ու փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի՝ իր բացակայությամբ իր աշխատասենյակ մուտք գործելը, իսկ Արայիկ Հարությունյանը առնվազն անհասկանալի էր համարել, թե ինչպես կարող է լինել տվյալ հաստատությունում տնօրեն կամ փոխտնօրեն չաշխատող որևէ մեկի առանձնասենյակ:

 
 Գևորգ Վարդանյանի գրառումը՝ ստորև.

Հարգելի՛ հայրենակիցներ,

Օրերս կընդունվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի լիազորությունների կատարումից հրաժարականի իմ դիմումը: Շուտով կավարտեմ նաև ՀՑԹԻ-ում իմ աշխատանքը, որը տևեց տասը տարի, և որից վերջինը իմ հաստատության ղեկավարի կարգավիճակում: 

Նախ երկու կարևոր պարզաբանում: 

ա. Իմ հրաժարականը պայմանավորված է գլխավորապես այն հանգամանքով, որ տեղափոխվում եմ այլ հաստատություն՝ գիտահետազոտական աշխատանքի (դրա մասին կխոսեմ ավելի ուշ):

բ. Ես ՆԱԽԱՏԵՍԱԾԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ՇՈՒՏ հրաժարական եմ տվել Ցեղասպանության թանգարանը տարբեր տեսակի շահարկումներից հեռու պահելու համար: Այո, եղել են տարաձայնություններ (իսկ դրանք որտե՞ղ չի լինում), սակայն եթե ես ցանկանայի մնալ, դրանց լուծումը որևէ դժվարություն ինձ համար չէր և չի ներկայացնում: Սակայն ստիպված էի լինելու գնալ կադրային լուրջ փոփոխությունների ճանապարհով, իսկ ես կարծում եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարը հաստատության համար անցումային փուլում առնվազն բարոյական իրավունք չունի կադրային մեծ փոփոխություններ անելու: Ամեն դեպքում, հուլիսի սկզբին ես հրաժարական էի տալու, սակայն դա արել եմ մեկ ամիս շուտ բացառապես իմ որոշմամբ: Այս առումով, առնվազն ծիծաղելի է այն պնդումը, որ ես հրաժարական եմ տվել ինչ-որ ճնշումների հետևանքով: Իմ ամբողջ պաշտոնավարման ընթացքում իմ նկատմամբ որևէ հարցի վերաբերյալ որևէ կողմից ճնշման ցանկացած փորձ մատնվել է անհաջողության: Չկա և չէր կարող լինել որևէ մեկը, որ ինձ կարողանա(ր) ստիպել հրաժարական տալ: 

Տղանե՛ր, ինձ լավ չեք ճանաչում… Մի՛ շտապեք սխալ եզրակացություններ անել:

 

Այս տասը տարում ՀՑԹԻ-ում անցել եմ երկար ճանապարհ` ասպիրանուրա, դոկտորանտուրա (ներկայումս), գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, բաժնի վարիչի, գիտաքարտուղարի, իսկ վերջում նաև տնօրենի պարտականությունների կատարմամբ: Ինձ ճանաչողները գիտեն, որ ՀՑԹԻ-ն մեղմ ասած երբեք ինձ համար միայն աշխատավայր չի եղել: Անգամ այսօր հեշտ չի ինձ պատկերացնել առանց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի: Սակայն դա արդեն իրականություն է, առնվազն՝ կյանքիս այս փուլում: 
Ավագ և կրտսեր, նախկին և ներկա սիրելի՛ գործընկերներ, ձեզ հետ աշխատելը իսկապես մեծ հաճույք է եղել ինձ համար: Շնորհակալ եմ երկարատև ու արդյունավետ աշխատանքի համար: Ուրախ եմ, որ ճանաչել եմ ձեզ նման մարդկանց, իսկ հանձինս ձեզնից շատերի ձեռք բերել հրաշալի ընկերներ: Ապագայում ևս պատրաստ եմ սատարել յուրաքանչյուրիդ:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հավատացին և վստահեցին ինձ: Ուզում եմ վստահ լինեք, որ ապագայում էլ ավելի եք համոզվելու ձեր ընտրության ճշմարտացիության մեջ: Գիտեմ նաև, որ ձեզ հուսախաբ չեմ արել: Երբեք չեմ անտեսել երկու կարևոր սկզբունք ՝ պրոֆեսիոնալիզմ և այլոց նկատմամբ հավասարակշիռ ու հարգալից վերաբերմունք: Ուրախ եմ, որ հաջողել եմ:

Կյանքը շարժվում է առաջ հաճելի և տհաճ նոր փորձություններ և անակնկալներ առաջարկելով մեզ: Մեր տեսակից է կախված դրանց դիմագրավելու ինչպես ձևը, այնպես էլ բովանդակությունը: Ինձ համար ամենահետաքրքիրը սեփական մարտում տարած, իսկ ամենահզորը մարդկային թուլությունների և սեփական նեգատիվ մտածողության դեմ տարած հաղթանակն է: Բայց այնուամենայնիվ ամենակարևոր հաղթանակը բոլոր պարագաներում ուղղակի մարդ մնալն է: Մյուս բոլոր հաղթանակները շատ ավելի հեշտ են և հասանելի: 

Միշտ առաջ…

Հարգանքով՝
Գևորգ Վարդանյան