Քաղհասարակությունը դատապարտում է երիտասարդների նկատմամբ ոստիկանական բռնությունը

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

Ապրիլի 23-ի գիշերը ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, առանց որևէ հիմնավորման կամ իրավական հիմքի, ներխուժել են «Պոլիգրաֆ» տեխնո ակումբի տարածք։ Ոստիկանության այս ապօրինի ներխուժմանը հաջորդել է ակումբում գտնվող երիտասարդների գազանաբարո ծեծը, ապա բոլորին պառկեցրել են գետնին և բռնի կերպով տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ ևս ակումբի աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի, ինչպես նաև զննության համար մերկացվել են ոստիկանության բաժնում։ Քաղհասարակությունն այս դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով երիտասարդների նկատմամբ ոստիկանական բռնությունը։

«Նմանօրինակ վարքագիծն անընդունելի և դատապարտելի է, իսկ դրա անպատժելիությունը՝ վտանգավոր։ Ոստիկանների կողմից մարդու իրավունքների այսկերպ ոտնահարումը համարժեք քննության չառնելու և իրավախախտ ոստիկաններին պատասխանատվության չենթարկելու պարագայում կարող ենք ականատես լինել շարունակական ապօրինությունների տարբեր ժամանցի և այլ հասարակական վայրերում։ Այս դեպքը հարձակում է մարդու իրավունքների, հատկապես՝ ազատության, արժանապատվության, ինքնարտահայտման, ապրելակերպի, տարբերվող մշակույթի և երիտասարդության ու ՀՀ քաղաքացիների վրա ընդհանրապես։

«Պոլիգրաֆ»-ը երիտասարդական ստեղծագործ ազատ համայնքի տարածք է, որը կարճ ժամանակում հաջողությամբ կամրջեց հասարակության ամենատարբեր շերտերը ներկայացնող անհատներին և խմբերին՝ մեր երկրում ստեղծելով միասնականության և համերաշխության նոր մշակույթ։ Այժմ այս ստեղծագործական երիտասարդական վայրը՝ ինքնաարտահայտման, բազմազանության և ներառականության տարածքը, փակման վտանգի տակ է։ Մենք մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում «Պոլիգրաֆ»-ին և մեր երկրում մշակութային բազմազանության պաշտպանությանը։

ՀՀ կառավարությունից պահանջում ենք հետամուտ լինել, որպեսզի իրականացվի մարդու իրավունքների ոտնահարումների պատշաճ քննություն՝ թույլ չտալու համար ոստիկանական ամենաթողություն։

ՀՀ ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝
1. Իրականացնել ծառայողական քննություն և պատասխանատվության ենթարկել իրավախախտ ոստիկաններին,
2. Նախաձեռնել քրեական վարույթ և պատասխանատվության ենթարկել բերման ենթարկված անձանց նկատմամբ իրենց լիազորություններն անցնելով ֆիզիկական և հոգեկան ներգործություն դրսևորած ոստիկաններին։

ՀՀ ՄԻՊ-ին կոչ ենք անում հստակ գնահատական տալ կատարվածին, քանի որ ՄԻՊ-ի չեզոքությունը նմանօրինակ ապօրինությունների պարագայում որևէ կերպ չի կարող նպաստել ոստիկանական բռնության նվազեցմանը։

Կարող ենք արձանագրել, որ վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ իրավապահ համակարգում արևմտյան գործընկերների աջակցությամբ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումներն ի չիք են դառնում։

Կոչ ենք անում ՀՀ-ում հավատարմագրված, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանատներին, հետամուտ լինելու Հայաստանի իրավապահ համակարգում իրենց ուղղակի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև արձագանքել ոստիկանության խտրական և հոմոֆոբ դրսևորումներին։

Նմանատիպ գործելաոճը հատուկ է ոչ թե ժողովրդավարության, իրավական և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ուղին որդեգրած պետությանը, այլ ավտորիտարիզմի և ոստիկանապետության ճանապարհով գնացող ռեպրեսիվ համակարգին։

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդ
Գյումրու երիտասարդական միություն
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Սույն հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։