Զորքը չի կրակել. Անդրանիկ Քոչարյանի մեղադրանքն ու Փաշինյանի հերքումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում, երբ թշնամական կողմը կրակել է հայկական դիրքերի, բնակավայրերի ուղղությամբ և տարածքներ է նվաճել, պատշաճ դիմադրության չի արժանացել։ Երեկ նման ուշագրավ հայտարարություն է արել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Այս հայտարարության հետ կապված հավելյալ պարզաբանում ստանալու՝ Factor TV-ի փորձերին Անդրանիկ Քոչարյանը նախ դժկամությամբ արձագանքեց, ապա նշեց՝ նկատի է ունեցել հոգեբանական գործոնները։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ 2020-ի դեկտեմբերի 18-ին եղել է զորքերը Սյունիքից հետ քաշելու հրաման, ինչը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Այս հրամանի հետևանքով Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել, իսկ, Փաշինյանի պնդմամբ, հայկական կողմը խուսափել է նոր պատերազմից։

Եթե Հայաստանի վարչապետն է նահանջի հրաման տվել, ինչո՞ւ է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սլաքներն ուղղում դեպի զինվորականները։ Գուցե քաղաքական հրահա՞նգ է եղել։

Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս երկու տարի առաջ արված հայտարարությունը, մինչդեռ, հակասության մեջ է մտնում Անդրանիկ Քոչարյանի ասածների հետ։ Վարչապետն անթաքույց հայտարարել էր՝ ինքն է հրահանգել ու չի հրաժարվում։

Պաշտպանական ոլորտում թերացումները 5-րդ շարասյան գործողություններով պայմանավորող Անդրանիկ Քոչարյանին իր իսկ հայտարարության շուրջ մեկնաբանություն ստանալու մեր փորձերը նյարդայնացրին։

Ընդդիմությունից արձագանքում են ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին՝ պնդելով, որ այս իշխանությունն է մեղավոր թե՛ սահմանին, թե՛ բանակում ստեղծված իրավիճակների համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Անդրանիկ Քոչարյանի այն հիմնավորումը, թե նկատի է ունեցել զորքի բարոյահոգեբանական վիճակի փոփոխությունը, կեղծ է որակում։

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանն Անդրանիկ Քոչարյանից հստակ պատասխաններ է պահանջում։

Ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը, ղեկավարում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները։ Հանձնաժողովում Քոչարյանը միայնակ է մնացել ՔՊ-ականների հետ։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցում նիստերին, իսկ թե Անդրանիկ Քոչարյանն ինչպե՞ս կվարվի իր, այսպես ասած, ինքնախոստովանությունների հետ, պարզ կլինի հանձնաժողովի եզրակացությունից հետո, եթե այն հրապարակվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան