Շտա՛պ դիմել ՄԱԿ ԱԽ․ ՌԴ-ն օգնում է Ադրբեջանին հայաթափել ԼՂ-ն, անցակետ դրեցին, նոր վտանգներ կլինեն․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

Մինչ Արցախը շրջափակված է գրեթե հինգ ամիս, Ադրբեջանը նաև անցակետ տեղադրեց, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէր։ Պաշտոնական Երևանը կոչ է անում Մոսկվային՝ ի վերջո կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնելով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը միջանցքի ամբողջ անվտանգության գոտուց։

Հակարի գետի վրայի կամրջի մոտ Ադրբեջանն անցակետ է կառուցում։ Արդյո՞ք ՌԴ-ն կկատարի ՀՀ ԱԳՆ-ի կոչը, և սա Արցախի ենթակայեցո՞ւմ է նշանակում Ադրբեջանին։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանը շարունակում է վարել Արցախը հայաթափելու քաղաքականություն, և անցակետ դնելու քայլը հենց դա ցույց տվեց։

«ՌԴ-ն օգնում է Ադրբեջանին, ապահովում է ԼՂ-ն հայաթափելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերին Ադրբեջանը ռուսների աչքի առաջ գրավեց Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Դա կանխարգելելու փոխարեն՝ Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի քարտեզից դուրս թողեցին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ 2022-ի մարտին էլ Ադրբեջանը ռուս խաղաղապահների աչքի առաջ գրավեց Քարագլուխ բարձունքը, Փառուխ գյուղը ենթարկվեց էթնիկ զտման։ Ռուսները չխանգարեցին Ադրբեջանին 2022-ի օգոստոսին, երբ ադրբեջանցիները գրավեցին Մարտակերտի ուղղությամբ Գըրըղգըզ բարձունքը, տվյալ լեռնաշղթայի մի քանի այլ բարձունքներ։ 2023-ի մարտին էլ ՌԴ-ն չկանխարգելեց Լեռնային Ղարաբաղ-Հայաստան միջանցքի գրունտային հատվածի բարձունքների գրավումը Բաքվի կողմից։ Ռուսները մինչև այսօր բանակցում են բարձունքներ գրաված Ադրբեջանի բանակի հետ, բայց ադրբեջանցիները չեն նահանջել։ Ճանապարհը մնացել է Ադրբեջանի տեսադաշտում։

Ստեփան Գրիգորյանն ասում է՝ պետք չէ հույս ունենալ, որ ՌԴ խաղաղապահները կբանակցեն Ադրբեջանի հետ, ինչից հետո Բաքուն կհրաժարվի միջանցքում անցակետի գաղափարից։

«Մոռացե՛ք, միջնորդ չէ Ռուսաստանը, Ադրբեջանի դաշնակիցն է։ Մոսկվան ուզում է ԼՂ-ն ենթակա դարձնել Ադրբեջանին, և ոտնահարում են մեր շահերը։ ԼՂ-ի հայերը և ՀՀ-ն փորձում են դիմադրել։ ՀՀ-ն պիտի դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Նոր վտանգներ կլինեն, եթե չդիմենք»,- հավելեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան