Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել է վաղը Մոսկվայում Սիրիայի հարցով հանդիպման մասին

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

Մոսկվայում վաղը տեղի է ունենալու Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին դարձյալ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության ու Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում որոշում է կայացվել շարունակել երկխոսությունը։

«Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկխոսությանը Իրանի միանալու մասին։ Սկսվել են քառակողմ ձևաչափով բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքները։ Ապրիլի 25-ին Մոսկվայում կկայանա հանդիպում՝ խնդիրների լուծման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման նպատակով»,- ասել է Աքարը՝ հավելելով, որ մոսկովյան հանդիպման արդյունքներով կարող են դրական գործընթացներ լինել։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին էլ Մոսկվայում տեղի էր ունեցել  ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը։

Էմմա Չոբանյան