Կգամ, կփակեմ ձեր տան դռները, կասեմ՝ քաղաքական ակցիա է. Արմեն Խաչատրյան

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սահմանադրական նորմեր կան, որոնք պետք է պահպանվեն և առաջինը այս դահլիճում պետք է պահպանվեն: Եթե մարդը ԱԺ ամբիոնում ասում է՝ ես թույլ չեմ տալիս ուրիշ ոչ մեկը ելույթ ունենա այս ամբիոնից, դրանով խախտում է բոլորի սահմանադրական իրավունքները»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե երեկ ԱԺ նախագահի գործողությունները, երբ բռնի ուժով հրամայեց հեռացնել քաղաքական ակցիա անող Թագուհի Թովմասյանին և ընդդիմադիր այլ պատգամավորների, ինչքանո՞վ է իրավաչափ գնահատում՝ հաշվի առնելով, որ այս իշխանությունները հեղափոխություն իրականացնելիս ևս նման ակցիա են իրականացրել ԱԺ-ում։

Դիտարկմանը, որ պատգամավորը քաղաքական ակցիա էր իրականացնում, Խաչատրյանը հակադարձեց՝ ասելով․ «Քաղաքական ակցիան ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում են ուրիշի իրավունքները»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքական ակցիայի շրջանակներում ՔՊ-ականները դատարանների դռները փակում էիք և ասում՝ չպետք է մտնեք, և հարցին, թե այդ դեպքում դատավորների իրավունքները չէի՞ն խախտվում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Մի րոպե, հիմա ես ամեն օր քաղաքական ակցիա կանեմ, կգամ ձեր տան դուռը կփակեմ, կասեմ՝ դուրս չպետք է գաք:

Ցանկացած քաղաքական ակցիա անելու ազատությունների, իրավունքների սահմանը ավարտվում է այնտեղ, որտեղից սկսում են այլոց իրավունքները․․․ Իրավունքի գերակայություն պետք է լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։