Բարձր ձայներ լսեցի, գնացի. Խաչատուր Սուքիասյանը` ՔՊ-ական պատգամավորի սենյակում տեղի ունեցածի մասին

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընդմիջմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և ՔՊ-ական մի քանի պատգամավորներ ինչ-որ հարցի շուրջ տեղի ունեցած տարաձայնությունները քննարկելու նպատակով դահլիճից գնացին իշխանական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի աշխատասենյակ։

Շուրջ կես ժամ նրան քննարկում էին միմյանց «թասիբ ունենալ-չունենալու» հարցը։ Նրանց ձայներն այնքան բարձր էին, որ հարևան աշխատասենյակից դուրս եկավ և նրանց միացավ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուիքասյանը։

Լրագրողները պատգամավորների դուրս գալուց հետո փորձեցին պարզել, թե ինչ հարց էին քննարկում նման ոգևորությամբ։

«Պարզապես զրույց էր, ռազբորկա չի եղել»,-  լրգրողների հետ զրույցում նշեց Գեղամ Մանուկյանը։ -Մաթևոս Ասատրյանին փորձում էի մի քանի պատմական դրվագներ ասել՝ հոկտեմբերի 27-ից սկսած: Ռազբորկա չի եղել»։

Խաչատուր Սուքիասյանը հավելեց. «Ձայները բարձր էին, ասացի՝ գնամ, տեսնեմ ինչ է եղել: Նստած խոսում էին, սուրճ էին խմում: Բարձր ձայնով էին խոսում, չեմ կարող ասել՝ գոռգոռում էին»:

Մանրամասները` տեսանյութում։