ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ՀՀ սահմանով ոսկյա ձուլակտորի տեղափոխումը

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների անօրինական տեղափոխման ուղղությամբ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները, Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, համատեղ զննման են ենթարկել Թբիլիսից Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դ.Չ.- ին պատկանող ձեռքի ուղեբեռը։

Վերջինս, մաքսային հսկողության կանաչ ուղին հատելուց հետո, ուղեկցվել է տեսազննող սարքի մոտ: Զննվել է տվյալ քաղաքացու մոտ գտնվող պայուսակը: Արդյունքում, ուղևորի մոտ առկա շագանակագույն կտորե ուսապարկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է 1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն մեկ ձուլակտոր, որը դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում՝ ռուսատառ փաստաթղթի հետ միասին: Համաձայն ՌԴ քաղաքացու բանավոր հայտարարության, այն հանդիսանում է ոսկյա ձուլակտոր։ Զննության արդյունքում նույն ուսապարկում հայտնաբերվել է նաև 7 հատ ռուսերեն և 4 հատ վրացերեն լրացված փաստաթուղթ, որոնք էլ, ըստ Դ.Չ.-ի հայտարարության, հանդիսանում են հայտնաբերված ձուլակտորի փաստաթղթերը։
Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված ձուլակտորը վերցվել է, իսկ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: