Գերատեսչությունների դեմ ԶԼՄ-ների կողմից ներկայացված դատական հայցերը տարվա ընթացքում կարող են աճել. ԽԱՊԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Բոլորը

Բացասական միտումներ են նկատվում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի հետ կապված: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ իրավունքի խախտման 49 նման դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45-ի դիմաց: Այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2023 թվականի առաջին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ պետական մարմինները կամ չեն պատասխանում գրավոր հարցումներին, կամ պատասխանում են լղոզված՝ բոլոր հարցումներին չանդրադառնալով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լրագրողները որպես կանոն փորձում են ստանալ տեղեկատվություն, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում, սակայն անտեղի հղում անելով այս կամ այն գաղտնիքների մասին օրենքին, գերատեսչությունները տեղեկությունը չեն տրամադրում կամ տալիս են թերի պատասխան:

Մելիքյանի դիտարկմամբ՝ գերատեսչությունների դեմ ԶԼՄ-ների կողմից ներկայացված դատական հայցերը տարվա ընթացքում կարող են աճել։

Ինչ վերաբերում է լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ հարուցված դատական հայցերին, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ներկայացվել է 8 նոր դատական հայց, որոնցից 1-ը բիզնես ոլորտի ներկայացուցչի կողմից է, 7-ը՝ նախկին ու ներկա աշխատողների:

Մանրամասները՝ տեսանյութում։