Արամ Նիկոլյանին արգելում են մուտք գործել Հանրային հեռուստաընկերություն և պետական պահպանվող այլ կառույցներ

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Դիզայներ Արամ Նիկոլյանին, որն օրեր առաջ Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը, արգելում են մուտք գործել Հանրային հեռուստաընկերություն, որտեղ նա աշխատում է։ Նիկոլյանի մուտքն արգելված է նաև պետական  այլ կառույցներ, որտեղ պետական պահպանություն է իրականացվում ոստիկանների կողմից։ Այս մասին հայտնում է Նիկոլյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը։ Վերջինս Factor․am-ի զրույցում ասաց, որ Նիկոլյանի մուտքն արգելվել է նաև Խնկո Ապոր անվան գրադարան, ոստիկաններն իրենց հայտնել են, որ Նիկոլյանի մուտքը պահպանվող տարածքներ արգելում են ղեկավարության ցուցումով, Հանրային հեռուստաընկերությունից էլ հայտնել են, թե իրենք չեն արգելել Նիկոլյանի մուտքը։ Ըստ ներկայացուցչի՝ Նիկոլյանն ազատված չէ Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից։

Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը թեև մեր հեռախոսազանգին պատասխանեց, սակայն ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ պարզաբանում չտվեց՝ առաջարկելով դիմել Հանրային հեռուստաընկերության հանրային և միջազգային կապերի տնօրեն Աննա Օհանյանին, որը հեռախոսազանգերին չի պատասխանում։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում չտվեց նաև Ոստիկանությունը․ լրատվական ծառայությունից նախ առաջարկեցին դիմել Հանրային հեռուստաընկերությանը, ապա առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Արաքս Մամուլյան