Մեծ կոռուպցիոներները մեզ մեղադրում են, որ իրենք բանտում չեն. ՔՊ-ականը` Աննա Վարդապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե ովքեր են այն մարդիկ, որ այսօր խուսափում են արդարադատությունից և երկրում չեն։
«Հույս կա՞, որ մի օր կկանգնեն իրենց ազգի արդարադատության առջև»,- հարցրեց պատգամավորը։

«Հայտնի կոռուպցիոներները մեղադրում են մեզ, որ եթե կոռուպցիա կա, ինչո՞ւ մենք բանտում չենք։ Հույս կա՞, որ այդ օրինակները մոտ ապագայում կլինեն։
Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դատավարությունները դարձել են «долгоиграющие пластинки»… Ինչքա՞ն կարելի է մարդուն բերել դատարան, հետ տանել։ Կա՛մ արդարացրեք, կա՛մ դատեք մարդկանց։
Երբ որ իբրև փրկության շարժումը եղավ, համալսարանի ամբիոնի վարիչը Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր՝ դուք հանգիստ շարժվեք, ապստամբության իրավունք կա։ Այս դեպքում իրավական կառույցները չպե՞տք է հրավիրեն այս մարդկանց ու ասեն, որ դու հանցագործության ես գնում։
Ըստ իս՝ կանխարգելիչ քայլեր են պետք։
Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց՝ շուտով կայծ է լինելու․․․ Եթե մարդիկ պատրաստվում են ապստամբության, նրանց պետք է հրավիրեն իրավապահ մարմինները և ասեն՝ դուք հանցագործ եք ուզում դառնալ»,- ասաց Խաչատրյանը։
ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ չի պատրաստվում պատասխանել այս հարցերին և որ պահելու է գաղտնիությունը։
«Բարձրացրած հարցերին իրավունք չունեմ արձգանքել։ «Զսպաշապիկ» ունեմ՝ քաղաքական իմաստով։ Ես կարողանում եմ կառավարել իմ բոլոր հույզերը, որոնք ես ունեմ իմ սիմպատիաների և անտիսիմպատյաների հետ։ Դա իմ կերպարն է։ Մեր պրոցեսները երկար են, բայց ճիշտ են։ Մենք հետ քայլ չենք անում, ինչքան էլ ինձ քննադատեն ու թիրախավորեն։ Ես իրավունք չունեմ սպիտակ ձեռնոցները հագած հետ փախչել։ Հույս ունեմ՝ կարող եմ ապացուցել, որ իրավական ճիշտ ձևաչափը ճիշտ պայքարն է»,- ասաց նա։

Արձագանքելով՝ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ իսկ Գլխավոր դատախազը կարո՞ղ է մեկնաբանել Արթուր Վանեցյանի հայտարարությունը․ «Մի ժամանակ Վանեցյանը լավաշ բարձրացրեց, ասաց՝ սա ցանկն է Ռոբերտ Քոչարյանի գույքի, և եթե Ռոբերտ Քոչարյանը իշխանություն լիներ, ինձ կգնդակահարեր։ Հիմա այդ ցանկը ճի՞շտ էր, թե՞ ոչ»։

Աննա Վարդապետյանն էլ նշեց. «Ինչքան էլ սադրեք, չեմ բացահայտելու, գաղտնիությունը պահելու եմ։ Ես օրինականության միջոցով ծառայում եմ այն առաքելությանը, որն իրականացնում է իրավաբանը։ Մենք արգելք ունենք՝ չենք հրապարակում ապօրինի գույքի բռնագանձման մասին տեղեկատվություն, միայն՝ երբ գործն արդեն ուղարկում ենք դատարան»։

Մանրամասները՝ տեսանյութում։