ԵՄ առաքելությունն Ադրբեջանին նախապես տեղեկացնում է, թե որտեղ է պարեկություն իրականացնելու․ ԵՄ առաքելության ղեկավար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շվեդական Blankspot պարբերականը «Հայաստանի նոր իրականությունը. երբ ոչ ոք չի հետևում, որ սահմանները դանդաղորեն մոտենում են» վերտառությամբ հոդվածում, որը հրապարակվել է ապրիլի 13-ին, գրում է, որ Եղեգնաձորի տարածքային գրասենյակում՝ հայկական գինեգործական թաղամասերի մեջտեղում, պարբերականի լրագրողը հանդիպել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերին։ Հարցազրույցն անցկացվել է մարտի 23-ին։

Պարբերականի հետ զրույցում Ռիթերը հայտնել է, որ առաքելությունը փոխգործակցում է Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ մեկ շաբաթ առաջ Բաքվին տեղեկացվում է, թե որ տարածքներում է առաքելությունը պարեկություն իրականացնում։

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ընդգծում է, որ ի սկզբանե դիտորդական առաքելությունը նախատեսված է եղել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, սակայն Ադրբեջանը չի ընդունել առաքելությունը։

Լրատվականը հիշեցնում է, որ այժմ Հայաստանում տեղակայված է 103 մարդ, որոնց կեսը քաղաքացիական դիտորդներ են, մնացածը՝ վարչական անձնակազմը։ Նշվում է, որ մանդատը միայն Հայաստանի տարածքում է, սակայն չնայած դրան, դիտորդական առաքելությունն իր աշխատանքում պետք է առնչվի նաև Ադրբեջանի հետ։

«Մենք պարեկություն ենք անում սահմանամերձ գոտում։ Երբ մենք դա անում ենք, տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջոցով Բաքվին տեղեկացնում ենք մեր ծրագրերի մասին մեկ շաբաթ առաջ։ Սա արվում է նրա համար, որ նրանք իմանան, թե մենք որտեղ ենք և ինչ ենք անում: Դա նաև թյուրիմացություններն ու միջադեպերը կանխելու համար է։ Ահա թե ինչպես ենք մենք շփվում Ադրբեջանի հետ»,- լրատվականին ասել է Ռիթերը։

Ռիթերի խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ Իլհամ Ալիևը Տոյվո Կլաարի միջոցով խնդրել է, որ EUMA-ն այցելի Հայաստանի հյուսիսում գտնվող «ադրբեջանական էքսկլավներ»։ Լրատվականը նշում է, որ  էքսկլավների կարգավիճակը վիճելի հարց է, կարծես թե քիչ պատմական և իրավական հիմքեր կան դրանք ադրբեջանական անվանելու համար: Դրանք ենթակա են սահմանագծման և սահմանազատման շարունակական գործընթացի, որտեղ EUMA-ն իր դերն է խաղում:

Տոյվո Կլաարի հետ Ալիևի կողմից «էքսկլավներ» այցելելու առաջարկը քննարկելիս, եվրոպացի պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ առաջարկն ավելի շատ եղել է ոչ թե Ալիևի կողմից, այլ նախապես պլանավորված է եղել առաքելության կողմից։

Կլաարը նաև բացատրել է, որ «էքսկլավների» հարցը բազմիցս քննարկվել է երկու կողմերի հետ՝ ընդգծելով, որ դրանք կարող են դառնալ սահմանային բանակցություններում պոտենցիալ խնդիր, և, հետևաբար, կարևոր է EUMA-ի այցելությունը:

Տոյվո Կլաարը նաև պարզաբանել է, որ շաբաթական գրաֆիկը ադրբեջանական կողմին ուղարկվում է յուրաքանչյուր շաբաթվա սկզբից մեկ կամ երկու օր առաջ, ոչ թե մի ամբողջ շաբաթ առաջ, ինչպես կարելի է մեկնաբանել Մարկուս Ռիթերի հայտարարությունը։

Տաթև Ֆռանգյան