Բանտարկված քուրդ առաջնորդը հայտարարել է, որ Թուրքիայի ընդդիմությունն ունի Էրդողանին իշխանությունից հեռացնելու լավագույն հնարավորությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդներից մեկը խոսել է բանտախցից՝ կոչ անելով թուրքական ընդդիմությանը օգտվել երկրի նախագահին պաշտոնանկ անելու լավագույն հնարավորությունից։ Սելահեթթին Դեմիրթաշը, որը մինչև 2016 թվականին «ահաբեկչությանն» աջակցելու մեղադրանքով բանտարկվելը գլխավորում էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)՝ Թուրքիայի երրորդ ամենամեծ քաղաքական խումբը, հայտարարել է, որ միասնական ընդդիմությունը, որը ներառում է նաև քրդերին, կարող է կանխել «բռնապետությանը» անցումը։ Այս մասին Դեմիրթաշն ասել է Financial Times-ի հետ զրույցում։

«Թուրքիան քայլ առ քայլ շարժվում է դեպի ավտորիտար ռեժիմ։ Եթե Էրդողանը հաղթի այս ընտրություններում, Թուրքիան կանցնի նոր տեսակի բռնապետության»,- ասել է Դեմիրթաշը՝ պատասխանելով իր փաստաբանի միջոցով ներկայացված հարցերին։

Նա նշել է, որ Էրդողանին հաջողվել է մնալ իշխանության՝ պառակտելով հասարակությունը։ Եվ այս դեպքում ընդդիմության միասնությունը կարևոր է ոչ միայն այս բևեռացումը վերացնելու, այլև ընտրություններում հաղթելու համար:

Լրատվականը գրում է, որ Թուրքիայի քրդական փոքրամասնության ձայները, որոնք կազմում են 85 մլն բնակչության 18 տոկոսը, առանցքային կլինեն մայիսի 14-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Էրդողանը, որն իշխանության ղեկին է արդեն 20 տարի, ըստ հարցումների՝ առաջին անգամ համապետական ընտրություններից առաջ վարկանիշով զիջում է դիրքերը:

HDP-ն, որի բազան հիմնականում քրդերն են, պաշտոնապես չի միացել վեց կուսակցությունների ընդդիմադիր դաշինքին, որոնց թեկնածուն Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն է, սակայն առանձին թեկնածու էլ չի առաջադրել՝ պառակտումից խուսափելու համար։

«Ոչ մի կուսակցություն, որը չի ստանում քուրդ ընտրողների աջակցությունը, երբևէ չի եկել իշխանության։ Քրդերը վճռորոշ են լինելու նաև այս ընտրություններում»,- ասել է Դեմիրթաշը։

Նա, սակայն, նշել է, որ դեռ չի որոշել՝ աջակցելո՞ւ է Քըլըչդաչօղլուին՝ Էրդողանի իշխանությանը վերջ տալու համար։

Էրդողանը կանգնած է իր ընտրական ամենադժվար փորձության առջև։ Սակայն հարցումները ցույց են տալիս, որ Քըլըչդարօղլուն չի կարող ստանալ այն պարզ մեծամասնությունը, որն անհրաժեշտ է մրցավազքի առաջին փուլում հաղթելու համար, և HDP-ի կողմնակիցների ձայնը վճռորոշ է։

Կառավարությունը սկսել է ճնշել քրդական քաղաքական շարժմանը 2015 թվականին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ խաղաղության գործընթացի ձախողումից հետո։ Էրդողանը Դեմիրթաշին, որը երկու անգամ առաջադրվել է որպես նախագահի թեկնածու, անվանել է «ահաբեկիչ»։

Թուրքիան անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի որոշումը Դեմիրթաշին ազատ արձակելու մասին, որը դատապարտվել էր Էրդողանի դեմ քաղաքական ելույթների պատճառով։

«Ես երբեք քաղաքականությունից չեմ հրաժարվել բանտում և փորձել եմ ակտիվորեն ներգրավվել պայքարի մեջ։ Էրդողանը բացահայտ ասում էր, որ ինձ պահելու է բանտում։ Կտեսնենք՝ ընտրություններից հետո նա դեռ կարո՞ղ է դա ասել»,- ասել է Դեմիրթաշը։

Էմմա Չոբանյան