Հանուն աղետակայուն հասարակության. ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

Հունիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՝ ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ տիկին Մամի Միզուտորիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի (UNISDR) հետ համատեղ հունիսի 26-27-ը Երևանի «Անի պլազա հյուրանոցում կայանալիք Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի անցկացումը. պլատֆորմը Հայաստանում հյուրընկալվում է առաջին անգամ:

Պլատֆորմի շրջանակներում քննարկվելու են տարածաշրջանում, առհասարակ, և Հայաստանում, մասնավորապես, աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման և աղետներին դիմակայունության բարձրացման հիմնախնդիրները:

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի (UNISDR) և UNISDR-ի եվրոպական գրասենյակի ամբողջ անձնակազմին՝ նախարար Ռոստոմյանը շեշտեց, որ աղետներին արձագանքումն, անշուշտ, իր տեղն ունի, սակայն աղետների ռիսկի նվազեցման գործընթացի հիմնական բաղադրիչը կանխարգելումն է, որի ուղղությամբ էլ միջազգային հանրության հետ համատեղ ակտիվ աշխատանքներ պետք է տարվեն, միայն այդպես հնարավոր կլինի ստեղծել աղետակայուն հասարակություն: «Ցավոք, մենք ունենք Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրինակը, երբ հսկայական ավերածություններ ունեցանք սեյսմիկ վտանգի սխալ հաշվարկի, անբարեխիղճ շինարարության և մի շարք այլ գործոնների պատճառով: Ներկայումս պետական մակարդակով ակտիվ աշխատանք է տարվում ԱՌՆ և արտակարգ իրավիճակներին վերաբերող դաշտին առնչվող հարցերում պառլամենտական ավելի մեծ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ»,-մանրամասնեց ԱԻ նախարարը:

Տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման գործընթացում բարձր գնահատելով Հայաստանի ջանքերը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ Մ. Միզուտորին նշեց, որ աղետների ռիսկի նվազեցումն այն օրակարգն է, որ պետք է միավորի ոչ միայն հասարակության բոլոր շերտերին, այլև ՝ այս ուղղությամբ պետք է ակտիվ անդրսահմանային համագործակցություն լինի: Միևնույն ժամանակ տիկին Մազուտորին շեշտեց, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է շարունակել աջակցել Հայաստանին աղետների ռիսկի նվազեցման և դիմակայունության բարձրացման գործընթացում: