Ադրբեջանցիները ՀՀ տարածքում խրամատ են փորել ու վրան տեղադրել․ ԱԱԾ-ն պնդում է՝ իրավիճակը բարելավվել է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.12.2024 | 18:32
Զելենսկին ընդունել է Դոնբասը և Ղրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելու անհնարինությունը
18.12.2024 | 18:21
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահի հետ
18.12.2024 | 18:18
Factor TV-ի լրագրողը`  «Ճամպրուկ»-ի մրցանակակիր
18.12.2024 | 18:14
Գրիգորյանն ասում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, Աղազարյանի որդին ազատվել է պաշտոնից․ ԼՈՒՐԵՐ
18.12.2024 | 18:13
Ամանորի հեքիաթը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում. մեկնարկել է Big Christmas market with Coca-Cola-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2024 | 18:10
«Մենք ցանկանում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի որպես խաղաղության միջանցք»․Թուրքիայի խորհրդարանի նախագահ
18.12.2024 | 17:59
ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը
18.12.2024 | 17:52
Դավիթ Առուշանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին
18.12.2024 | 17:46
Հայաստանը հպարտ է լինել  հնագույն քաղաքակրթությունների ընտանիքի անդամ և պատասխանատու է պահպանելու մարդկության համատեղ ժառանգությունը․ Միրզոյան
18.12.2024 | 17:37
Բաքվին պետք չեն թուրքական բազաներ․ Ալիև
18.12.2024 | 17:25
Երևանից Գյումրի ճանապարհը կդառնա մեկ ժամ, Հյուսիս-հարավը, որ սարքենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2024 | 17:17
Կուրսկի շրջանում զոհվել կամ վիրավորվել է մի քանի հարյուր հյուսիսկորեացի զինվոր. Պենտագոն
18.12.2024 | 17:01
Խորհրդականի ձերբակալությունից հետո Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն արձակուրդ է գնում
18.12.2024 | 16:50
Դանդաղել ենք․ Մհեր Գրիգորյանն ընդունեց կապիտալի շուկայի վերաբերյալ քննադատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2024 | 16:42
Մենք գործողությունների քարտեզ ունենք, չենք հավատում ՀՖՖ-ին․ ՖԱՖ հիմնադիր անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչո՞ւ ՀՀ ԶՈւ-ն չի կանխել ադրբեջանական ԶՈւ-ի առաջխաղացումը Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ինչպե՞ս է հակառակորդն անարգել ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք․ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այսօր հրաժարվեց պատասխանել այս հարցերին, փոխարենը հորդորեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը։

Իսկ պաշտոնական հաղորդագրություն այս թեմայով Ազգային անվտանգության ծառայությունն էր տարածել մարտի 30-ին՝ հայտնելով, որ ադրբեջանական զինուժը սահմանային հինգ կետերով մինչև 300 մետր առաջացել է, իսկ հայկական կողմը շարժվում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ: Ապրիլի 1-ին ԱԱԾ-ն նոր հաղորդագրությամբ հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն ու իրականացրել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անցյալ ուրբաթ Սյունիքի մարզում է եղել, բայց Տեղ հասնել չի կարողացել․ ասում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանները թույլ չեն տվել: Մանուկյանը Ֆեյսբուքում լուսանկար էր հրապարակել, որում, նրա խոսքով, ադրբեջանական զորքերն են։

Որ նրանք տեսանելի են անգամ անզեն աչքով՝ ասում է նաև Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։ Նա էլ է պնդում, որ ԱԱԾ-ի հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում։ Ադրբեջանական ԶՈւ-ն ոչ միայն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, այլև ամրակայվել և դիրքեր է փորում, արոտավայրերն էլ նրանց նշանառության տակ են՝ ասում է Զեյնալյանը։

«Միգուցե իրենց համար է բարելավվել, բայց նույն տեղում են։ Փաստն այն է, որ նրանք մեր հողերում խրամատ են փորել ու վրան խփել»,- ասում է ավագանու անդամը։

Մասիս Զեյնալյանի խոսքով՝ մինչ այս դեպքն ադրբեջանական զորքի կուտակում չէին նկատել։ Հիմա, ասում է, դիրքավորվել են։ Գյուղացիներն էլ սեփական դաշտերում աշխատել չեն կարողանում, չունեն անվտանգության որևէ երաշխիք։ Թե որքան տարածքի մասին է խոսքը, ավագանու անդամը չգիտեր։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն էլ հրաժարվեց մեկնաբանություն տալ։ Զեյնալյանն իշխանության ներկայացուցիչներին հրավիրում է Տեղ, որպեսզի նրանք տեսնեն, թե իրավիճակն ինչպես է «բարելավվել»։

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ համաձայն 2022 թվականի օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ 2023 թվականի ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղով՝ միայն ՀՀ տարածքով: 2022 թվականի օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը Կոռնիձորի կամրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:

Հաղորդագրության համաձայն՝ օրերս Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ երկու երկրների սահմանապահները պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում: Ինչ պայմանավորվածության մասին է խոսքը՝ բանավո՞ր, թե՞ գրավոր, գերատեսչությունը չի պարզաբանել, միայն շեշտել է, որ այդ հատվածում Հայաստանի բանակը դիրքեր չի ունեցել։

Ըստ ԱԱԾ-ի՝ դիրքերը տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա։ Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ ՊՆ մամուլի ծառայությունից իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին, խոսնակ Արամ Թորոսյանն ասաց՝ իրավիճակի փոփոխության դեպքում հաղորդագրություն կտարածեն։

25-օրյա վարժական հավաքների մասնակից Արմեն Վարդանյանը, որն օրերս է վերադարձել հավաքից, ասում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք դեռևս նախորդ ներխուժումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի դիրքերի միջև հեռավորությունն ավելի քիչ է, հակառակորդի դիրքերն ավելի բարենպաստ են։ 2021-ին ևս Վարդանյանը մասնակցել է վարժական հավաքներին, այն ժամանակ՝ Կապանում։ Նրա խոսքով՝ կային դիրքեր, որ ընդհանրապես կահավորված չէին և, որպես այդպիսին, դիրք անվանելն էլ ճիշտ չէր։ Այս անգամ Վարդենիսում է եղել, ասում է՝ որոշ աշխատանքներ արվել էին։

Գեղամ Մանուկյանը հիշեցնում է՝ ադրբեջանական զինուժն օկուպացված է պահում Հայաստանի ավելի քան 130 քառակուսի կիլոմետր տարածք։ Մանուկյանն ասում է՝ առաջխաղացման նախորդ օրն այդ հատվածում շինարակական տեխնիկա է եղել, որը հանվել է առաջխաղացումից հետո։ Ընդ որում, ուշագրավ է, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 30-ին Կառավարության նիստում վստահեցնում էր, որ հայկական կողմը դիրքեր չի կորցրել, ընդամենը ճանապարհի փոփոխություն է կատարվել, Տեղ գյուղի բնակիչներն ահազանգում էին, որ ադրբեջանցիները մտել են իրենց ցորենի դաշտերը, քանդել մշակած հողերն ու դիրքեր են փորում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան