Քննչական կոմիտեում քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի վարույթներով զոհակենտրոն քննության արդյունավետության առավել բարձրացման խնդիրները

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն զարգացնում է հասարակական կառույցների հետ համագործակցությունը։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ 2023թ. մարտի 27-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության մասնագետները հանդիպում են ունեցել «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանում իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակներում հատուկ քննիչների համար մշակված «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումների ապահովման» ուղեցույցի, դրա կիրառման մեթոդաբանության նախագծերը։ Դրանք մշակվել են նաև ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության մասնագետի համահեղինակությամբ։

Ուղեցույցում սահմանվում են մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով տուժող ճանաչված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումներն ապահովող իրավահարաբերությունները, այդ վարույթներով քննչական գործողություններ կատարելու առանձնահատկությունները, դրանց իրականացման որոշակի տակտիկական և մեթոդական մոտեցումները:

Ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողներն առանցքային դերակատարում ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցում և զոհակենտրոն քննություն ապահովելու հարցում։

Հանդիպմանը քննարկվել են նաև ուղեցույցի ներդրման և կիրառելության ապահովմանն առնչվող խնդիրները։