ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը:

ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Գերազանցություններ,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Խոսելով ազատ մամուլի մասին՝ մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք կառավարությունները կնախընտրեն չհրապարակել:

Որպես նախկին գլխավոր խմբագիր և լրագրող՝ ես իմ սեփական փորձով լավ գիտեմ պետության միջամտությունից դուրս աշխատելու հնարավորության կարևորությունը, քանի որ մեր աշխատանքի ասպեկտներից մեկը եղել է կառավարության գործունեությունը մանրակրկիտ ուսումնասիրելն ու հրապարակայնացնելը:

Ես և իմ գործընկերները ստիպված էինք առերեսվել մի շարք, այսպես կոչված, «քրեական գործերի» և շինծու մեղադրանքներով դատավճիռների, որոնք միտված էին լռեցնելու անկախ մամուլը։

Այսպիսով, ես բոլորից լավ գիտեմ այն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց կարող են բախվել լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց աշխատանքի ընթացքում։

Գիտակցելով խոսքի և ազատ արտահայտման կարևորությունը՝ մեր կառավարությունն ապահովում է բոլոր մեխանիզմներն ազատ մամուլը զարգացնելու համար՝ որպես իրական ժողովրդավարության կարևոր մաս։

Հայաստանը շարունակաբար իրականացնում է իր օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի լրատվամիջոցների և լրագրողների համար ապահովվի իրենց մասնագիտական պարտականություններն անվտանգ և ազատ իրականացնելու ավելի լավ միջավայր։

Անցած տարի դրա շնորհիվ Հայաստանն աննախադեպ առաջընթաց գրանցեց Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքը 12 կետով և զբաղեցնելով 51-րդ տեղը 180 երկրների ցանկում։

Freedom House-ի «Ինտերնետի ազատություն 2022» ինդեքսով Հայաստանը 70 երկրների շարքում որակվում է որպես ազատ։

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում, երբ լրագրությունը հասել է առցանց հարթակ, ավելի շատ ջանքեր և գործողություններ են պահանջվում շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար:

Պետք է խոստովանել, որ մեր օրերում նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս մամուլի, խոսքի և արտահայտման ազատության համար։ Դրանք կեղծ լուրերն են, որոնք իրական խնդիր են դառնում ժողովրդավարական երկրների համար։ Բայց նույնիսկ այս մարտահրավերը չի կարող մեզ շեղել մեր նպատակից: Լրատվամիջոցների և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է։

Մենք ոչ մի սահմանափակում չենք դրել լրատվամիջոցների ազատության և համացանցի վրա նույնիսկ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։

Այս համատեքստում, կցանկանայի ընդգծել լրատվական ոլորտի մասնագետների անվտանգության խնդիրները։ Օգտվելով առիթից՝ ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել ԶԼՄ-ների մի շարք խիզախ աշխատակիցներին, ովքեր վտանգում էին իրենց կյանքը հակամարտությունների տարածքներում ամբողջ աշխարհում:

Ազատ մամուլի և արտահայտվելու իրավունքները պետք է մշտապես հարգվեն և պաշտպանվեն։ Ուզում եմ կրկնել, որ Հայաստանն ապագայում ևս լիովին կաջակցի և կխթանի ազատ և անկախ լրատվամիջոցների ապահովմանն ուղղված միջազգային ջանքերին։

Շնորհակալություն»:

«Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Նիդերլանդների կողմից, որը Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը համահյուրընկալող 5 երկրներից է: Մասնակիցների շարքում են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, մամուլի ազատության հարցերով զբաղվող փորձագետներ, քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողական ոլորտի, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև սկսնակ լրագրողներ: Թեմատիկ քննարկումների օրակարգու մ են մամուլի ազատությանը և ժողովրդավարությանը, լրագրողների անվտանգությանը, համացանցում խոսքի ազատությանը, ազատ և անկախ ԶԼՄ-ների կայացմանը և ոլորտի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

* * *

Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին, որն անցկացվում է առցանց ձևաչափով, մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Կորեայի և Զամբիայի Հանրապետությունները: Արծարծվող թեմաները հետևյալն են՝ 2021թ. Հանուն Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի հանձնառությունների կատարում, ժողովրդավարությանը սպառնաց ող մարտահրավերներ, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդում՝ կառավարման հաշվետվողականություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, մամուլի ազատություն, ներառական տնտեսական աճ և այլն: