Հատել են առողջ ծառերն ու փոխարենը տնկել պատվաստված սակուրաներ․ Անահիտ Թարխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Քաղաքացիները շատ վրդովված են ծառահատումներից, այդ վրդովմունքը նաև մեզ է փոխանցվում,- այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Արթուր Թարխանյան մշակութային կենտրոնի հիմնադիր֊տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ խոսելով Երևանում շարունակվող ծառերի զանգվածային հատումների հետևանքների և վտանգների մասին։

«Թամանյանը նախագծել է Երևանը որպես քաղաք-այգի։ Այսօր մեծ-մեծ խոսում են, թե ինչպես են իրականացնում ծառերի հատման միջոցառումներ, բայց ծառերը հատում են և նրանց բաց վերքերը թողնում են չմշակված։ Եթե խոսում ես ծառի առողջության մասին, անպայման նրա վերքերը պետք է մշակվեն։

Քաղաքապետարանի որոշմամբ պետք է հատվեն բազմաթիվ առողջ ծառեր։ Խոսվում է Կասկադում սակուրաների տնկման մասին։ Սակուրան գեղեցիկ է, բայց այն չի կարող աճել Հայաստանի պայմաններում, այն խոնավ միջավայրում է աճում, նախ՝ դա այն սակուրան չէ, որը ցույց են տալիս ինտերնետով, դրանք 2 մետրանոց պատվաստված թփեր են, որոնք երբեք մեծ ծառ չեն դառնա։ Սարյան փողոցում տնկված է 5 սակուրա։ Իսկական սակուրաները միգուցեև աճեին Երևանում, այս թփերը չեն աճի։

Եթե նոր ծառեր եք ուզում տնկել, տնկեք, ինչո՞ւ եք հները կտրում, մի՛ կտրեք»,-  դիմելով քաղապետարանին՝ հորդորեց Թարխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։