Քերոբյանը` ՌԴ հայկական արտադրության կաթնամթերքի արտահանման սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայկական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավոր արգելքում, կարծում եմ, քաղաքական որևէ ենթատեքստ չկա: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ սանկցիաներ առայժմ չեն կիրառվել, իրենք ռուս գործընկերների հետ կապի մեջ են:

Քերոբյանի խոսքով՝ այդ ամենը սննդի անվտանգության բարձր չափանիշներն ապահովելու համար է:

Անդրադառնալով դիտարկմանը, որ նշվում է, թե արգելափակումը պայմանավորված է իրանական հումքով, նախարարը հաստատեց, որ Հայաստանում արտադրվող կաթնամթերքում օգտագործվում է իրանական հումք. «Մենք երբեմն տալիս ենք արտոնություններ ընկերություններին կաթնային սերուցք ներմուծելու համար: Իրանական կազմակերպություններ կան, որ գտնվում են Եվրասիական ռեեստրի մեջ և թույլատրված է իրենցից կաթնային սերուցք ներմուծել և օգտագործել դեպի ՌԴ արտահանվող ապրանքի մեջ․․․ Կարծում եմ՝ ընդհանուր լուծումներ կգտնենք»:

Անդրադառնալով այն դժգոհություններին, որ հայկական մի շարք ընկերություններ չոր կաթով են կաթնամթերքն արտադրում, և զուգահեռ 40 դրամով նվազեցվել է կաթի մթերման գինը, Քերոբյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները: Սննդի անվտանգության տեսչական մարմինը դրան ուշադիր հետևում է: Բայց, այո, խնդիրը կա, դա արձագանք է դրամի հետևողական արժևորման, որը տեղական կաթ արտադրողների արտադրանքը դարձնում է ավելի քիչ մրցունակ, քան ներմուծված կաթի փոշին»:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության ցուցանիշին՝ նախարարը նշեց, որ առաջիկա 2 ամիսներին բարձր տնտեսական աճի տեմպը Հայաստանը պահպանում է. «Արդեն 10 ամիս է՝ ունենք երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ: Մեր թիրախը՝ այնպես անել, որ Հայաստանն իր կառավարության ծրագրով թիրախավորած 7-9 տոկոս տնտեսական աճը ապահովի ամեն տարի՝ 2021-26 թթ-երին»:

Մանրամասները՝ տեսանյութում։