Եկեք մեր աչքերը չփակենք Լաչինի միջանցքի այս հանցավոր շրջափակման վրա․ ֆրանսիացի պաշտոնյա

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է։ Ֆրանսիացի պաշտոնյան նաև այցելել է Լաչինի միջանցք ու փակ ուղեկալի առջևից տեսաուղերձ է հղել՝ հայտարարելով․ «Եկեք  մեր աչքերը չփակենք Լաչինի միջանցքի այս հանցավոր շրջափակման վրա ու թույլ չտանք, որ այս բնակչությունը լուռ մահանա»։

«Մենք Լաչինի միջանցքի առջև ենք, և ես ուզում եմ՝ տեսնեք, թե ինչ է կատարվում իմ մեջքի հետևում։ Ու նաև դիմում եմ ձեզ, որ կիսվեք այս տեսանյութով: Իմ հետևում Արցախի 150 000 հայ բնակչությունն է, որն ավելի քան 100 օր կտրված է ամեն ինչից։ Այստեղ սնունդ և դեղամիջոց չի մատակարարվում և միայն «Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն» է, որ կարող է անցնել այս ճանապարհով։ Սա միջազգային իրավունքի և մարդու իրավունքների տոտալ խախտում է։ Միջազգային քրեական դատարանը Ադրբեջանին պարտադրեց բացել այս ճանապարհը, սակայն ոչինչ չարվեց: Իմ հետևում մարդիկ են, որոնց սովի են մատնել։ Սա պետք է իմանալ:

Այսօր մի կեղծ բացատրություն կա, թե բոլորի հայացքներն այժմ այլ կողմ են ուղղված (նկատի ունի Ուկրաինայի պատերազմը, խմբ․)։ Եվ մոռացել են թե ինչ է կատարվում այստեղ։ Իսկ այն, ինչ կատարվում է այստեղ՝ դրամա է: Սա մարդու իրավունքների տոտալ խախտում է:

Պետք է իմանալ թե ինչ է կատարվում այստեղ՝ Լաչինի միջանցքում ու Արցախում հայ բնակչության հետ։ Շնորհակալաություն, որ կիսվում եք տեսանյութով և օգնում եք այս ճշմարտությունը տարածելուն։ Հայերն ու Արցախի բնակչությունը սրա կարիքն ունեն, նրանք մահանում են լռությունից»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան։

Անահիտ Խաչատրյան