Պուտինն ապրիլի 27-ին, հնարավոր է, այցելի Թուրքիա

Լուրեր

20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական մի շարք լրատվամիջոցների նախօրեին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցին, գրում է Անադոլուն։

Էրդողանը չի բացառել, որ ապրիլի 27-ին Պուտինը կարող է այցելել Թուրքիա՝ կապված «Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի առաջին բեռնման հետ։ «Ներկայում մենք հաջողությամբ շարունակում ենք «Աքքույու»ԱԷԿ-ի կառուցումը։ Հնարավոր է՝ պարոն Պուտինն ապրիլի 27-ին ժամանի կամ մենք օնլայն ռեժիմով կապվենք և կանենք «Աքքույուի» առաջին քայլը»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Բացի այդ նա նաև նշել է, որ եթե չլինեին Թուրքիայի վերջին երկու տարիների ջանքերը, ապա որոշ ուժեր Արևմուտքում Թուրքիային կներքաշեին ՌԴ-ի դեմ ռազմական արշավի մեջ։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Մեր նպատակն է հասնել արդար և կայուն խաղաղության Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Հուսով եմ, որ մեր վճռական միջնորդությամբ այս պատերազմը կավարտվի»,-ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան