73 երկրների ղեկավարներ ստորագրել են Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը․ ՀՀ-ն վերապահումով է միացել

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  Ժողովրդավարության վիրտուալ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ամբողջ աշխարհում ժողովրդավարական ​​վարչակարգերին նոր ֆինանսավորում տրամադրելու մասին, թեև մի քանի տասնյակ մասնակից երկրների ղեկավարներ ձեռնպահ են մնացել հռչակագիրը ստորագրելուց, գրում է VOA-ն:

Քննադատությունների ֆոնին, որոնց համաձայն գործող վարչակազմը աննշան առաջընթաց է գրանցել իր արտաքին քաղաքականության հարցում մարդու իրավունքների ու ժողովրդավարության զարգացման հարացում, Բայդենը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի, ազատ ու արդար ընտրությունների աջակցության ու դեմոկրատական կառավարություններին աջակցող տեխնոլոգիաների զարգացման համար 690 միլիոն դոլար հատկացնելու մասին։

« ․․․ մենք պատմության շրջադարձային կետում ենք, որտեղ այսօր մեր կայացրած որոշումները, անշուշտ, կձևավորեն մեր աշխարհի պատմության ընթացքը առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում»,- ասել է Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովում:

2021 թվականին տեղի ունեցած նախորդ գագաթնաժողովի ժամանակ Բայդենը հայտարարել էր ժողովրդավարության խթանման համար շուրջ 400 միլիոն դոլարի ֆինանսավորման մասին։

Թեև գագաթնաժողովին հրավիրված էին 120 երկրների ղեկավարներ, վերջնական հռչակագիրը, որը ներառում էր ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին աջակցություն, ինչպիսիք են ազատ և արդար ընտրությունների անցկացումը և կոչ էր արվում պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման համար, ստորագրվել է  միայն 73 երկրների կողմից:

Տասներկու մասնակիցներ վեարպահումով են միացել հռչակագրին, այդ թվում նաև Հայաստանը, Հնդկաստանը, Իսրայելը և Ֆիլիպինները՝ հրաժարվելով այն պարբերությունից, որով պահանջվում է, որ  Ռուսաստանն անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից,  աջակցվում է մարդու իրավունքների ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելուն ու նշվում է Միջազգային քրեական դատարանի կարևորությունը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը մեկնաբանել էր հռչակագրի նշված հատվածի նկատմամբ ՀՀ-ի վերապահումների պատճառը։ Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում պարբերությունից, քանի որ սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ հռչակագիրը մնում է բաց, և այլ երկրներ դեռ կարող են միանալ դրան: «Ինչպես ցանկացած համատեղ հայտարարության դեպքում, բանակցությունները երբեմն կարող են լարված լինել: Այս դեպքում մենք գործ ունեինք չափազանց մեծ թվով կառավարությունների հետ», – ասել է VOA-ի զրուցակիցը։

Տաթև Ֆռանգյան