3 բնակարան և ավելի քան 142 միլիոն դրամ. Հրայր Թովմասյանի և կնոջ գույքերի բռնագանձման հայց է ներկայացվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչությունը Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ դատավոր Հրայր Թովմասյանից և նրա կնոջից՝ Լամարա Խուդավերդյանից հօգուտ պետության բռնագանձել 3 բնակարան և ավելի քան 142 միլիոն դրամ։

Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի համաձայն՝ բռնագանձման ենթակա է Երևան քաղաքի Փավստոս Բուզանդ փողոցի 91 շենքում գտնվող բնակարանն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը, որը կազմում է 153 մլն 682 հազար դրամ:
Դատախազության հիմնավորումն այն է, որ 2013 թ. հունվարից մինչ օգոստոսն ընկած ժամանակահատվածը Հրայր Թովմասյանը ստացել է 2 մլն 436 հազար դրամ աշխատավարձ, իսկ 23 հազար դրամ՝ հաշվարկվել է հաշվի դրամական մնացորդի վրա որպես տոկոս: Այդ ժամանակահատվածում կատարվել է նվազագույն սպառողական ծախսեր՝ 1 մլն 776 հազար դրամի չափով, ինչպես նաև Հրայր Թովմասյանը և նրա կինը կատարել են վճարումներ՝ 286 հազար դրամի չափով: Տարվա ընթացքում Հրայր Թովմասյանը և կինը ներդրել են ավանդներ և ստացել են ապօրինի գույքի օգտագործումից ստացված ապօրինի եկամուտներ:
Նշված գույքի ձեռք բերման 82 մլն 343 հազար դրամ գումարը կամ 99%-ը, ըստ դատախազության, չի հիմնավորվել օրինական եկամուտի աղբյուրներով:

Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի 21-րդ փողոցի 2-րդ շենքում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 45 մլն 222 հազար դրամ:

Դատախազության պնդմամբ՝ 2002թ. հունիսի 7-ին Հրայր Թովմասյանը և վերջինիս կինը՝ Լամարա Խուդավերդյանը համատեղ սեփականության իրավունքով ձեռք են բերել նշված հասցեում գտնվող բնակարանը՝ 87.6 քմ մակերեսով՝ 12 հազար ԱՄՆ դոլարով (6 մլն 989 hազար դրամին համարժեք գումարով):
Նույն տարվա ապրիլ-հունիս ամիսներին Հրայր Թովմասյանը ստացել է ընդամենը 1 մլն 140 հազար դրամ վարձատրություն, իսկ այդ տարվա առաջին կիսամյակի նվազագույն սպառողական զամբյուղը կարող էր կազմել առնվազն 347 հազար 369 դրամ:
Ըստ դատախազության՝ այդ պայմաններում ձեռք բերման մոտ 5 մլն 107 հազ. դրամ գումարը կամ 73%-ը չի հիմնավորվում հայտնի օրինական եկամտի աղբյուրներով:

Արարատի մարզի Դարակերտ գյուղում գտնվող բնակելի տունն ամբողջությամբ բռնագանձելու պահանջ ևս ներկայացվել է: Անհնարինության դեպքում բռնագանձման ենթակա է գույքի միջին շուկայական արժեքը:

Հիմնավորումն այն է, որ 2007 թ. դեկտեմբերի 3-ին Հրայր Թովմասյանը ձեռք է բերել բնակելի տունը՝ 7 մլն դրամով: Նույն տարում վերջինս ստացել է 7 մլն 153 հազար դրամ աշխատավարձ, նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 1 մլն 648 հազար դրամ: Հրայր Թովմասյանը և նրա կինը կատարել են վարկի մարումներ և այլ վճարումներ՝ 1 մլն 377 հազար դրամի չափով:

Հիմք ընդունելով ստացված եկամուտները և կատարված ծախսերը, բնակելի տան ձեռք բերման համար անհրաժեշտ գումարից 2 մլն 872 հազար դրամի կամ 41%-ի օրինականությունն առկա տվյալներով չի հիմնավորվել օրինական եկամուտների մնացորդով:

Բռնագանձման պահանջ է ներկայացվել նաև դրամական միջոցների մասով: Մասնավորապես` 142 մլն 250 հազ. դրամի չափով գումար՝ որպես ապօրինի գույքի վերափոխումից ստացված միջոցների ինչպես նաև ապօրինի գույքի օգտագործումից ստացված եկամուտ, ենթակա է բռնագանձման:

Հրայր Թովմասյանը, սակայն, համաձայն չէ ներկայացված հայցադիմումին։ Ավելին, պատասխանող կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Թովմասյանը և նրա ներկայացուցիչը հիմնավորում են՝ գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորին, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ «Այս հանգամանքը կարող է անաչառության հարց առաջացնել»,- պնդել էր կողմը: Դատարանը, սակայն, բավարար չի համարել հիմնավորումները և միջնորդությունը մերժել է: Հայցադիմումի քննությունը շարունակվում է։

Հավելենք՝ Հրայր Թովմասյանը մեղադրվում է Արդարադատության նախարարի պաշտոնում պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Առաջադրված մեղադրանքը Թովմասյանը չի ընդունում՝ հայտարարելով՝ իր նկատմամբ սկսված գործընթացները նպատակ են հետապնդել իրենից,որպես ՍԴ նախագահի, ձերբազատվելու, ինչին հաջողվել է հասնել:
Ըստ քրեական գործի՝ 2010 թվականից մինչև 2014 թվականն Արդարադատության նախարար եղած Հրայր Թովմասյանը նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Բացի այդ Հրայր Թովմասյանը նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրել է Նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության և Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Այս գործով անցնում է նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը:

Ռոզա Վարդանյան