Հասարակագիտության ուսուցման բարելավումը մեր առանցքային խնդիրներից է․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Երևանում մեկնարկել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շահակիցների խմբի առաջին աշխատաժողովը։ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը ներառում է խնդիրների լայն շրջանակ, առաջարկում է հանրային կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու նորարարական լուծումներ։

Ակնկալվում է, որ այն կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» գլխավորած կոնսորցիումը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ»-ի, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անդամակցությամբ։ Ծրագրի հիմնական գործընկերն է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Համաժողովին հրավիրված են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ միջազգային և տեղական գործընկերներ։

Ժաննա Անդրեասյանը կարևորեց «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մեկնարկը՝ ընդգծելով, որ այն կարող է լավագույնս աջակցել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նպատակ ունենալով քաղաքացիական կրթությունը և մասնակցությունը դարձնել թե՛ մեր դպրոցի, թե՛ ընդհանրապես կրթական համակարգի բաղադրիչներից մեկը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս ծրագիրը համահունչ է Կառավարության կողմից վարվող քաղաքականությանը։

«Մենք խոսում ենք մեծ և լուրջ փոփոխությունների մասին, և յուրաքանչյուրիս կատարած աշխատանքը նպաստելու է ընդհանուր գործի կայացմանը։ Կարևոր է, որ մեր գործընկերների հետ համագործակցությունը կարողանանք դարձնել արդյունավետ՝ լրացնելով միմյանց։

Ոչ ֆորմալ կրթությունը գալիս է աջակցելու ֆորմալ կրթությանը, այդ իմաստով կարևորում եմ այդ մեթոդաբանության ապահովումը նաև ծրագրային աշխատանքներում։
Եվ Ֆորմալ կրթության մակարդակում ուսուցման բարելավումը, որ մեր առանցքային խնդիրներից մեկն է, հուսով եմ, որ մեր այս աշխատանքի արդյունքում կդառնա ավելի որակյալ»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարի դիտարկմամբ՝  ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ և նույնիսկ վտանգավոր, եթե մարդը չունի հասարակագիտական գիտելիք։

Մանրամասները՝ տեսանյութում։