ՄԱԳԱՏԷ-ն սկսել է Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության նոր հայեցակարգ մշակել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԳԱՏԷ-ն սկսել է Զապորոժիե ատոմային էլեկտրակայանի (ԶԱԷԿ) պաշտպանության նոր հայեցակարգ մշակել։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին գործարան կատարած այցի ժամանակ, գրում է News.ru-ն։

Գրոսսին ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները նախկինում կենտրոնացել էին կայանի շուրջ որոշակի անվտանգ գոտի ստեղծելու հնարավորության վրա, սակայն այժմ հայեցակարգը փոխվել է։ Կազմակերպությունը նախատեսում է ուղիներ գտնել հենց կայանը պաշտպանելու համար։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Զապորոժիեի ատոմակայանը ավերիչ հարձակումներից փրկելու համար։

«Պետք է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կայանը ցանկացած հարձակումից պաշտպանելու համար»,- ասել է նա։

Գրոսսին ավելի վաղ ժամանել էր Էներգոդար՝ Զապորոժիեի ատոմակայանի տարածք։ Նրան ուղեկցել են ԱԷԿ-ի ղեկավարությունն ու տեխնիկական անձնակազմը։ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության կազմում ընդգրկված են մասնագետներ Սլովակիայից, Ճապոնիայից և Ֆրանսիայից, որոնք Գրոսսի հեռանալուց հետո կմնան կայանում։

Տաթև Ֆռանգյան