Ադրբեջանն ու Իսրայելը կիսում են Իրանի սպառնալիքը, պետք է միասին գործենք․ Իսրայելի ԱԳ նախարարը՝ Բայրամովին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երուսաղեմում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը հայտարարել է, որ երկու երկրները կիսում են Իրանի կողմից սպառնալիքը, գրում են ադրբեջանական լրատվականները։

«Ադրբեջանն ու Իսրայելը կիսում են Իրանի սպառնալիքը: Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը: Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ: Չպետք է թույլ տանք, որ Իրանն ընդլայնի իր միջուկային ներուժը»,- ասել է Քոենը։

Բացի այդ, պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանն Իսրայելի ռազմավարական գործընկերն է։

«Ադրբեջանի դեսպանը մի քանի օր առաջ իր հավատարմագրերն է հանձնել նախագահ  Հերցոգին և արդեն պաշտոնապես սկսել է աշխատանքը: Ադրբեջանն Իսրայելի ռազմավարական գործընկերն է: Մենք համագործակցում ենք ամենալայն ասպեկտներով տարբեր ոլորտներում»,- ասել է Քոենը՝ հավելելով, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը «կօգնի խորացնել հարաբերությունները երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների միջև»։

Էմմա Չոբանյան