Ադրբեջանում հարձակում է իրականացվել Մեջլիսի պատգամավորի նկատմամբ․ Բաքուն այն որակում է, որպես «ահաբեկչություն»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան նախօրեին երեկոյան ենթարկվել է զինված հարձակման իր տան մոտ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ պատգամավորը հրազենային վիրավորում  է ստացել ուսի և ոտքի շրջանում։ Մուստաֆան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ  վիրահատության է ենթարկվել, նրան կյանքին վտանգ չի սպառնում։ Թեև հարձակման հանգամանքները բացահայտված չեն, Բաքուն այն արդեն բնութագրում է իբրև «ահաբեկչական գործողություն»։ Մասնավորապես, պետանվտանգության ծառայությունը հայտարարել է, որ «ահաբեկչությունն իրականացվել է «Կալաշնիկով» ինքնաձիգով Մուստաֆայի տան մոտ։

«Պատգամավորի հարձակման և վիրավորման դեպքի առթիվ Պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 277 (պետական ​​կամ հասարակական գործչի նկատմամբ մահափորձ՝ նրա պաշտոնական կամ քաղաքական գործունեությունը դադարեցնելու կամ այդ գործունեության համար հաշվեհարդար տեսնելու նպատակով) և 228.2.1 (զենքի ապօրինի շրջանառություն՝ նախնական համաձայնությամբ) հոդվածներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան