Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է Էրդողանի թեկնածությունը հեռացնել նախագահական ընտրություններից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ պահանջելով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանել մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա առաջադրումը սահմանադրության խախտում է, քանի որ Էրդողանն արդեն երկու անգամ ընտրվել է նախագահ։ Այսպես են կարծում «Լավ», «Ժողովրդավարություն և բեկում» և «Հայրենիք» կուսակցությունները:

2014 և 2018 թվականներին նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք կունենա միայն այն դեպքում, եթե Թուրքիայի խորհրդարանը արտահերթ ընտրություններ նշանակի, շեշտում են ընդդիմադիրները, այնինչ մայիսի 14-ին կայանալիք ընտրություններն այդպիսին չեն։

Իր հերթին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մարտի 28-ին հայտարարել է, որ ընտրություններին Էրդողանի մասնակցության համար որևէ խոչընդոտ չկա։ Նրա խոսքով՝ 2018 թվականի սահմանադրության փոփոխությունից հետո, առաջին անգամ է ընտրվել նոր նախագահական համակարգով, հետևաբար՝ նրա նախկին նախագահական ժամկետը հաշվի չի առնվում։
Սահմանադրական իրավունքի ոլորտի թուրք փորձագետները միանշանակ մեկնաբանություն չունեն՝ արդյո՞ք օրենքի նորմերը թույլ են տալիս Էրդողանին կրկին առաջադրվել։ Սպասվում է, որ Թուրքիայի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին։

Տաթև Ֆռանգյան