Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը
Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է «Հռոմի ստատուտ»-ի վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք, որ մարտի 24-ին հրապարակված որոշման համաձայն՝ «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում և 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»։
Հռոմի ստատուտը ստորագրվել է 25 տարի առաջ, սակայն մինչև այսօր Հայաստանն այն չի վավերացվել, քանի որ 2004 թվականին Սահմանադրական դատարանը դրանով սահմանված պարտականությունները հակասող էր ճանաչել այն ժամանակ գործող Սահմանադրության մի քանի դրույթներին։ 2022-ի տարեվերջին, սակայն, Կառավարությունը որոշեց, որ պետք է կրկին դիմել Սահմանադրական դատարան՝ կանոնադրության դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2004-ից հետո Հայաստանում երկու անգամ Սահմանադրություն է փոխվել:
Նշենք, որ Հռոմի կանոնադրությամբ նպատակ է դրվել առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառել և դրանով նպաստել այդպիսի հանցագործությունների կանխումը։ Կանոնադրության հիման վրա ձևավորվել է միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված, մշտական հիմունքներով գործող Միջազգային քրեական դատարանը, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնել միջազգային հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ: Դատարանը կարող է քննել ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործությունները, ընդ որում` ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ագրեսիայի հանցագործությունը:
Կանոնադրության վավերացման անհրաժեշտությունն ու հրատապությունը, ըստ Կառավարության, առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ դրսևորած ագրեսիայով, քանի որ պայմանագրի վավերացումը հնարավորություն կտա պատերազմական հանցագործությունների գործերով Ադրբեջանին պատասխանատվության կանչել Միջազգային քրեական դատարանում։ Սահմանադրական դատարանի որոշումը՝ այստեղ  https://www.concourt.am/decision/decisions/6421e55c142ad_SDV-1680.pdf