Կոնյակի սպիրտ ներմուծողներն ու արտադրողները հավասար մրցակցային դաշտում են հայտնվել, ինչ կարգավորումներ է առաջարկում նախարարությունը

Լուրեր

14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
Բոլորը

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո։

 

Նախագծերը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Օրենքների ընդունման անհրաժեշտության, նպատակների, թե ինչով դրանց ընդունումը կնպաստի գյուղատնտեսության, մասնավորապես` խաղողագործության, կոնյակագործության զարգացմանը և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է նախարար Արթուր Խաչատրյանի հետ.փոխանցում է նախարարության լրատվական ծառայությունը

 

–Պարո´ն Խաչատրյան, ի՞նչ նպատակ են հետապնդում օրենքներում արվածփոփոխությունները:

 

-Օրենքներում փոփոխություններ կատարելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գործում էին որոշակի անհավասար պայմաններ կոնյակի սպիրտ ներկրողների և արտադրողների համար, մասնավորապես` թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրությունը, այսինքն` կոնյակի սպիրտ արտադրելը ծանուցման ենթակա գործունեություն էր. տեղական արտադրողը պետք է դրա մասին ծանուցեր` համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի: Այդ ծանուցման տուրքը կազմում էր 15 մլն դրամ: Մյուս կողմից` եթե որևէ մեկն ուզում էր թորած ալկոհոլային խմիչք և խմորման նյութերից էթիլային սպիրտ ներկրել, ծանուցում չէր տալիս: Ստացվում էր` տեղական արտադրողը 15 մլն դրամի չափով անհավասար պայմանի մեջ էր դրվում: Մենք 15 մլն դրամը դարձրեցինք 10 մլն դրամ և պարտադիր դարձրեցինք նաև ներմուծողների համար: Ներմուծողները և արտադրողները հավասար մրցակցային դաշտում հայտնվեցին:

  

  Բացի այդ, եթե արտադրողի կամ ներմուծողի կողմից կողմից իրացվում կամ ներմուծվում է 100 հազար լիտրից ավելի կոնյակ կամ կոնյակի սպիրտ, ապա 100 հազար լիտրը գերազանցող ամեն լիտրի համար վճարվում է լրացուցիչ տուրք: Այս կերպ մինչև այդ շեմը հասնող փոքր ընկերությունը ավելի ցածր տուրք է վճարում:

 

-Ո՞րն էր այս կարգավորման անհրաժեշտությունը:

 

-Պատճառն այն էր, որ ահագնացող չափերի էր հասել կոնյակի սպիրտի և բրենդիի սպիրտի ներմուծումը: 2016 թվականին ներմուծվել է 7 մլն 996 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը համարժեք է 88 հազար տոննա խաղողին, այսինքն` այդքան խաղող չի արտադրվել, որովհետև ներմուծվել է սպիրտ:

 

–Ակցիզային հարկի փոփոխություն է կատարվել, դա՞ ինչով էր պայմանավորված:

 

– Այո, մեր ներկայացրած մյուս փոփոխությունը վերաբերում էր ակցիզային հարկին: Ակցիզային հարկը բավականաչափ բարձր էր և չէր նպաստում Հայաստանում կոնյակի իրացման ծավալների ավելացմանը:  Հարկային օրենսգրքով սահմանված էր, որ կոնյակի ակցիզային հարկը ուղղակիորեն կախված էր դրա արժեոից:  Ակցիզային դրույքաչափերը մեկ լիտրի համար, հարյուր տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, սահմանեցինք ֆիքսված դրույքաչափեր, ըստ տարիքային խմբերի: Նախկինում որքան կոնյակի տարիքային խումբը և արժեքն ավելի բարձր էր, այնքան ակցիզային հարկն ավելի շատ էր: Ակցիզային հարկը կախված էր արժեքից  և կազմում էր դրա 50 տոկոսը: 

 

–Պատրաստի կոնյակի վաճառքի հետ կապված փոփոխություններ եք արդեն առաջարկել:

 

– Մենք խնդիր ունեինք կոնյակի հետ` պայմանավորված տարիքային խմբով վաճառքի հետ: Որոշակի նվազագույն գին ենք սահմանել. եթե պետք է վաճառվի հայկական կոնյակ, ամեն տարիքային խմբի համար սահմանված նվազագույն գնից ավելի ցածր չի կարող լինել:  Օրինակ` այսօր անորակ սպիրտից կոնյակ է վաճառվում, որը շատ ավելի էժան է, քան ցածր տարիքային խմբի կոնյակը: Հաճախորդը, ով նաև գնի նկատմամբ է «զգայուն», գնում էր ներմուծված սպիրտից ստացված կոնյակը: Եթե մենք հիմա գինը բարձրացնում ենք, ենթադրենք` 3 տարեկան 0.5 լիտրանոց կոնյակի համար սահմանում ենք նվազագույն գին` 800 դրամ (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի), գները գալիս են նույն մակարդակին, և հաճախորդն արդեն կարող է գնային նույն մակարդակից ընտրել`որակյալ կոնյակի սպիրտից պատրաստված կոնյա՞կ է գնում, թե՞ անորակ ներմուծված սպիրտից  կոնյակ:

 

–Հավասար մրցակցային պայմաններ են ապահովվում ներմուծողի և արտադրողիհամար,

 դժգոհություն, առարկություն չի՞ եղել:

 

– Ոչ, որովհետև շատ երկար քննարկումներ են տեղի ունեցել թե´ ներմուծողների, թե´ արտադրողների, թե´ մեծ ու փոքր ձեռնարկությունների հետ: Սա կոնսենսուսային որոշում է, ձեռնարկությունների բացարձակ մեծամասնության աջակցությունը մենք ունեցել ենք: