Միջազգային հյուրերը՝ ջրում. Բաքվում հեղեղն ու անձրևը խաթարել են ՄԱԿ-ի WUF-13 ֆորումի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 17-ին Բաքվի օլիմպիական մարզադաշտում հավաքվել էին ավելի քան 180 երկրների ներկայացուցիչներ, ճարտարապետներ, քաղաքաշինության մասնագետներ և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ՝ սպասելով 13-րդ Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի (WUF-13-Համաշխարհային քաղաքային ֆորում) բացմանը։ Սակայն եղանակը փոխել է արարողության ընթացքը. ուժեղ անձրևը խափանել է բացման արարողության մի մասը, մասնակիցները ստիպված եղել ապաստան գտնել ծածկերի տակ։ Այս մասին ասվում է JAM News-ի անդրադարձում։

Բաքվում Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի խորհրդանշական բացումը, որը նախատեսված էր բացօթյա միջոցառմամբ՝ դրոշի բարձրացման արարողությամբ, համընկել է ռեկորդային քանակությամբ տեղումների հետ։ Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունը նախապես զգուշացրել էր ուժեղ տեղումների մասին, ավելի ուշ հայտնելով, որ Բաքվում և Աբշերոնի թերակղզում ինը ժամվա ընթացքում տեղացել է 103 միլիմետր անձրև, ինչը կազմում է կլիմայական նորմայի 523 տոկոսը։

Մինչ «Աշխարհին բնակարանով ապահովել. անվտանգ և կայուն քաղաքներ և համայնքներ» կարգախոսով անցկացվող ֆորումի մասնակիցները քննարկում էին կայուն և անվտանգ քաղաքները, Ադրբեջանի մայրաքաղաքը՝ հեղեղի տակ, վերադառնում է հին հարցին. արդյո՞ք Բաքուն իսկապես կայուն է։

Նշվում է, որ Բաքվում կազմակերպված նստաշրջանի մասշտաբը նույնպես նշանակալի է։ Մայիսի 16-ի դրությամբ, պաշտոնական տվյալների համաձայն՝ WUF-13-ին մասնակցելու համար գրանցվել էր ավելի քան 40,000 մարդ 182 երկրներից։ Սա համարվում է ֆորումի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկը։

Ծրագիրը ներառում է 40 հիմնական նստաշրջան, շուրջ 350 գործընկերային միջոցառում և WUF-ի պատմության մեջ ամենամեծ քաղաքային ցուցահանդեսը։ Այսպիսով, Բաքուն հյուրընկալում է ոչ միայն ևս մեկ համաժողով, այլև գլոբալ քաղաքային դիվանագիտության հիմնական միջոցառումներից մեկը։

Բաքվի ընտրությունը նույնպես պատահական չի թվում։ ՄԱԿ-Հաբիթաթի հայտարարության համաձայն՝ Բաքուն  եզրափակիչ փուլ անցած ութ թեկնածուներից մեկն էր և 2023 թվականի վերջին ստացել է ֆորումը հյուրընկալելու իրավունքը։ Ադրբեջանը նաև 2026 թվականը հայտարարել է «Քաղաքային զարգացման և ճարտարապետության տարի»։

Վերջին տարիների ակադեմիական ուսումնասիրություններն Ադրբեջանը դիտարկում են որպես երկիր, որը համակարգված ներդրումներ է կատարում խոշոր միջազգային միջոցառումներ անցկացնելու համար։ Սա մասամբ նրա միջազգային կերպարը ամրապնդելու, զբոսաշրջիկներ և ներդրումներ ներգրավելու, մասամբ էլ վարձակալական տնտեսության համար եկամտի, ազդեցության և օրինականության նոր աղբյուրներ ստեղծելու համար։ Այլ կերպ ասած, չնայած պաշտոնապես քաղաքային զարգացման ֆորում լինելուն՝ WUF-13-ը նաև ծառայում է որպես մեղմ ուժի գործիք՝ նավթից հետո դարաշրջանում քաղաքական տեսանկյունից կայունությունն ապահովելու համար, ասվում է հրապարակման մեջ։

Հունվարի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կայացած նիստի պաշտոնական արձանագրության մեջ Պետական ​​ջրային ռեսուրսների գործակալության ղեկավար Զաուր Միքայիլովը նշել է, որ Բաքվի և Աբշերոնի ջրամատակարարման և կոյուղու համակարգերը մեծ մասամբ ձևավորվել են 1980-ականների վերջին։ Սակայն հետագա ժամանակահատվածում բնակեցված տարածքների մակերեսը աճել է 2,6 անգամ, իսկ բնակչությունը՝ 2,1 անգամ։ Ըստ նրա՝ գլխավոր խողովակաշարերի ծառայության ժամկետն արդեն լրացել է, անձրևաջրերի հավաքիչները կոյուղու ցանցին միացնելը լրացուցիչ բեռ է ստեղծում համակարգի համար, և «Բաքվում գործող բոլոր անձրևաջրերի համակարգերը 1990-ականներին վերածվել են կոյուղու հավաքիչների»։ Այսինքն՝ խնդիրը միայն «նորմալից բարձր տեղումները» չեն։

Այսպիսով, WUF-ն ինքնին, որոշ իմաստով, ստեղծում է հեգնական պատկեր։ Բաքուն աշխարհին պատմում է կայուն քաղաքների մասին, մինչդեռ քաղաքի բնակիչների համար «կայունությունը» դեռևս չափվում է նրանով՝ արդյո՞ք նրանց  կոշիկները թրջվում են անձրևոտ օրը։

Ընդգծվում է, որ տեղի ունեցածը չի նշանակում, որ ֆորումն անիմաստ է։ Ընդհակառակը, այն կարող է իրական օգուտներ բերել Բաքվին։

Եթե ​​քաղաքի մասին շքեղ ներկայացումները չեն վերածվում առօրյա խնդիրների լուծումների, նման ֆորումները պարզապես ցուցափեղկեր են։ Բայց եթե նման միջոցառումները կարող են ազդել քաղաքի իրական կարիքների վրա, ապա դրանք կարող են դիտվել որպես Բաքվի ապագայի համար նշանակալի շրջադարձային պահ։ Մայիսի 17-ին քաղաքը պատուհասած հեղեղն այս հարցն առաջնային պլան է բերում։ Կարևորը ոչ թե այն է, թե ինչպես է Բաքուն ուզում, որ աշխարհն իրեն տեսնի, այլ այն, թե ինչպիսի քաղաք կարող է լինել այն իր սեփական բնակիչների համար։ Ահա թե որտեղ են իրական առաջնահերթությունները պարզ դառնում, եզրափակում է հոդվածագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի