Մխիթար Հայրապետյանը` Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցված անանուն միլիոնների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանն այսօր հիմնադրամի 2022 թվականի գործունեությունն ամփոփելու համար հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ հանանուն նվիրատվությունների հետ կապված խոսակցություններին։

Պատասխանելով հարցրին, թե հիմնադրամը անանուն 300 հազար դոլար և 40 միլիոն դրամ նվիրատվություններ է ստացել, և փոխանցողները դա անում են հիմնադրամի միջոցով իրենց հարցերը առաջ տալու համար, Հայրապետյանը նշեց.

«Հիմնադրամների մասին օրենքի 39-րդ հոդվածում նշվում է, որ հիմնադրամները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել հաշվետու տարվան հաջորդող հունիսի մեկից ոչ ուշ ընկած ժամանակահատվածում։ ՊԵԿ-ին պետք է ներկայացնել դրամական միջոցների աղբյուրներն ու ծախսերը։ 2020 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ ՊԵԿ-ը սահմանել է կարգ, որով նաև «Իմ քայլը» հիմնադրամը պատշաճ կերպով մինչև հունիսի մեկը ներկայացնում է համապատասխան հաշվետվություն դոնորների կատարած նվիրատվությունների քանակի մասին, ընդ որում՝ առանց անուններ նշելու։ Դա ապահովում է նաև անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որով նվիրատուները իրավունք ունեն պահանջել չտրամադրել իրենց անունները»:

Հայրապետյանի խոսքով՝ նման կերպ են առաջնորդվում նաև միջազգային, արտասահմանյան և Հայաստանի այլ հիմնադրամներ։ Հիմնադրամների համար կարևոր է, որ նվիրատվություն կատարող անձը վստահի հիմնադրամի գործունեությանը, իսկ հիմնադրամն էլ հարգում է անձի ցանկությունը՝ մնալ անանուն:

«Ես շատ եմ ափսոսում, որ նման իրավիճակում ենք հայտնվում, բոլոր նրանք, ովքեր հանգանակություն են կատարում, պետք է հպարտանան դրանով։ Ես չգիտեմ որևէ բարերարի, նվիրատուի, որը կարող է անգամ իրեն թույլ տալ հիմնադրամին գումար փոխանցել՝ այլ նպատակներ հետապնդելով։ Անանուն նվիրատուները հանգանակություն են արել՝ հավատալով մեր թիմի աշխատանքներին»։

Հայրապետյանի հավաստմամբ՝ հատկապես այն ծրագրերը, որոնք իրականցվում են զինվորների համար, բազմաթիվ են շնորհիվ այս նվիրատվությունների։

«Մամուլում տեղ գտած հրապարակումները կարծրատիպեր են ձևավորում մարդկանց մտքում։ Կարևոր են այն հիմնավորումները, որ մենք ներկայացնում ենք մարդկանց: Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելով՝ մենք ցույց ենք տալիս, որ կարևոր գործով ենք զբաղված, և մարդիկ չեն տալիս գումար՝ պարզապես տալու համար։ Զինվորների համար իրականցվող ծրագրերի շրջանակներում կան անանուն նվիրատուներ, որոնց ես ճանաչում եմ, հարգանքից ելնելով՝ չեմ հրապարակում նրանց անունները։ Շատերի մոտ անանուն նվիրատվությունը հիմնավորվում է, որ ցանկանում են «շառից-փորձանքից» հեռու մնալ։ Եթե բացահայտ փոխանցում անեն, հաջորդ օրը կդառնան որևէ լրատվամիջոցի հոդվածի շահառու։ Առանձին դեպքերում երկու-երեք կայքերի մասին է խոսքը»,- մանրամասնեց հիմնադրամի տնօրենը։

Ըստ նրա՝ միայն միջավայրի ու մտածելակերպի փոփոխությունն է, որ թույլ կտա մարդկանց հրապարակել իրենց անունները։ Իսկ ինչ վերաբերում այն խոսակցություններին, թե անանուն փոխանցումներ կատարած անձինք «իրենց գործերն են առաջ տալիս» հիմնադրամում, Մխիթար Հայրապետյանը արձագանքեց․ «Ես այլևս այս խոսակցություններին չեմ անդրադառնալու։ Եթե կգտնեք նման փաստ, որ այդ խոսակցությունները ճիշտ են, թե որևէ նախկին պաշտոնյա, անհատ ձեռներեց նման կերպ կարողացել է ինչ-որ բան անել մեր հիմնադրամի միջոցով, ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ ապացուցվելու դեպքում օրենքի ողջ խստությամբ կկրեմ պատասխանատվություն, կընդունեմ հանրային ամենադաժան պարսավանքը»։

Մանրամասները՝ տեսանյութում: