Ակնկալում եմ, որ հաջորդ երկուշաբթի ասեք՝ որ ուղղությամբ քանի ավտոբուս է երթուղի դուրս գալիս․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Տրանսպորտի վարչության կողմից հայտարարված բոլոր մրցույթները կայացել են, բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այդ մրցույթը չի կայացել մասնակից չլինելու պատճառով։

Խոսելով գծանշման աշխատանքներից՝ նա շեշտել է, որ այս շաբաթ համաձայնագիր կկնքվի, և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում հաջորդ շաբաթվանից կսկսվի իրականացվել։

Անդրադառնալով մայրաքաղաքի նոր ավտոբուսների շահագործմանը՝ Սարգսյանը տեղեկացրեց, որ շաբաթ-կիրակի «Երևանտրանսի» տարածքում վարորդները նախապատրաստական փուլ են անցել: 80 վարորդ գործնական ու տեսական պարապմունքներից ստացել են դրական եզրակացություն. «Վարորդների համալրման աշխատանքները դեռ շարունակվում են, վարորդների թափուր տեղեր դեռ ունենք, բայց դա մեզ չի խանգարի, որ ապրիլի սկզբից ունենանք երթուղիներ, որոնք սպասարկեն բնակչությանը»։

Տիգրան Ավինյանը հանձնարարեց մինչև հաջորդ գործակարգավարական նիստն ունենալ հստակ ժամանակացույց. «237 կանգնած ավտոբուս ունենք, և պետք է խնդրեմ հաջորդ գործակարգավարական նիստին ներկայացնել ամբողջ ծրագիրը… Ակնկալվում է՝ կոնկրետ ուղղություններով հայտարարեք, թե քանի ավտոբուս է մտնում և ինչ ժամկետով»:

Մանրամասները՝ տեսանյութում: