Ուկրաինական 50 հազար ԱԹՍ-ներ հարձակման են պատրաստվում. Forbes

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան Forbes ամսագիրը գրում է, որ համացանցի ռուսալեզու հատվածը ակտիվորեն քննարկում է Ուկրաինա ներխուժած ռուսական զորքերի վրա տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մոտալուտ հարձակումը, որը կարող է արմատապես փոխվել իրավիճակը առաջնագծում։

Անօդաչու թռչող սարքերի սպասվող հարձակման մասին դեռևս հունվարին խոսել էր Ալեքսեյ Արեստովիչը, որը մինչև վերջերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի խորհրդական էր, իսկ փետրվարին Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարեց «աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքերի հարվածային վաշտի» ստեղծման մասին։

«Ռուս ինժեներ» տելեգրամյան ալիքի տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինան Չինաստանից գնել է համեմատաբար էժան, տեսախցիկներով հագեցած FPV ԱԹՍ-ների՝ շուկայում հասանելի բոլոր բաղադրիչները: ԱԹՍ-ները հագեցած են հզոր շարժիչներով, որոնք թույլ են տալիս զարգացնել մինչև 200 կմ/ժ արագություն:  Դրանց կարող է նռնակ ամրացվել, այդ դեպքում սարքը կարող են օգտագործվել որպես ռադիոկառավարվող կամիկաձե ռոբոտ, որն ունակ է բավականին դիպուկ թիրախներ խոցել կառավորող օպերատորից բավականին մեծ հեռավորության վրա։

Forbes-ը հիշեցնում է, որ նման ռազմավարությունը Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից հաջող կիրառվել է անցած տարվա հուլիսի վերջին, երբ հաջողվել էր FPV սարքավորումը ներս մտցնել շինության դռնով ու պայթեցնել ռուս զինվորականների կողմից զբաղեցված սրահում։